Ներքին 3 տարի առաջ - 19:15 17-01-2023

Պետության զավթումն էլ ինչպե՞ս է լինում․․․այսպես՝ վրեժխնդիր ու ճղճիմ․ Լիլիթ Գալստյան

«Ժողովրդավարության, սիրո, արդարության և օրենքի երկիր ստեղծելու քաղաքական մեծամասնության խոստումները օճառի պղպջակի արագությամբ պայթեցին»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Մենք մանդատ ենք ստացել բուհերից արմատախիլ անելու բոլոր կուսակցական և խմբային երևույթները. բուհերի ուսանողները չպետք է վիզ ծռեն կուսակցությունների առաջ, բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականցվեն, ռեկտորները կուսակցական պատկանելիություն չպետք է ունենան, որևէ կուսակցական չպետք է բուհ կառավարի: Սրանք մինչև 2018-ի փաշինյանական հայտարարություններն են: Իսկ իրականությունը բոլորովին այլ է՝ ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահը ՔՊ վարչության անդամ Սուրեն Պապիկյանն է, Պոլիտեխնիկինը՝ Տիգրան Ավինյանը, Բրյուսովում մինչև վերջերս փոխվարչապետ Մաթևոսյանն էր: Բայց, ուշադրություն. նրանք գնացել են այնտեղ, ոչ թե ՔՊ-ացնելու, այլ գնացել են, որ բուհերը պաշտպանեն կուսակցականացումից, ասում է ՔՊ առաջնորդը: Իհարկե, Մոլիերն ու Պարոնյանը կնախանձեին մտքի այսպիսի սլացքին, բայց սա գրականություն չէ, սա մեր ամենօրա կյանքն է՝ ստի և երեսպաշտության մեջ թաղված իրականությունը:

Բնական է, որ այս շղթայից չպիտի վրիպեր Բրյուսովը: Հակառակ ընտրությանը նախորդած ռեպրեսիվ գործիքներին, դեկտեմբերի 9-ին հոգաբարձուների խորհրդի նիստում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ Բրյուսովի ռեկտորի պաշտոնում ընտրվեց իշխանության անցանկալի թեկնածուն: Նիստն անցել է սահմանված կարգով՝ քվեարկության արդյունքները ստորագրել և հաստատել են հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամները՝ ներառյալ նախագահող, ԿԳՄՍ ներկայիս նախարար Ժաննա Անդրեասյանը: Սակայն հոգաբարձուների խորհրդի նախագահ Մաթևոսյանը մինչև օրս չի ստորագրում արձանագրությունը, իսկ կառավարությունը ոչ մի կերպ չի ցանկանում հաշտվել Կարինե Հարությունյանի՝ ռեկտորի պաշտոնում ընտրվելու օրինական փաստի հետ: Դեկտեմբերի 30-ին հանկարծ միահամուռ հրաժարական են ներկայացնում հոգաբարձուների խորհրդի իշխանական 10 ներկայացուցիչները»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ այդպիսով լուծարման են տարել խորհուրդը:

Նրա խոսքով, «Բրյուսով» ձախողված օպերացիան թանկ է նստել ԿԳՄՍ նախարար Դումանյանի և փոխվարչապետ Մաթևոսյանի վրա և ընտրությունից անմիջապես հետո նրանք աշխատանքից ազատվել են: «Ժանրի կանոններով, նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, այսպես կոչված կեղծիքների և խուլիգանության դեպքի առթիվ։

Ես առանձնապես զարմացած չեմ. որովհետև թավշով իշխանության եկած, բայց իրականում ռեպրեսիվ գործիքակազմով սեփական իշխանությունը ամրագրող ապազգային այս խմբակին անգամ չաուշեսկուները կնախանձեին։

Կարելի է այլախոհին մահվան դուռը հասցնել, մի ամբողջ ազգ կեղեքել անորոշության, ապագա չունենալու, թուրքից ցեղասպանվելու հեռանկարով, հեռուստաընկերություններ փակել։ Կարևորը սեփական իշխանությունը պահելն է ամեն գնով, երկրում խորացող բռնատիրությամբ ու պոլիցայական մթնոլորտով, ոստիկանական մահակի ու դատախազության մամլիչի տակ, ազգին պառակտելով ու ներազգային ատելությունից կուրացած մի անհասկանալի խառնարան ստանալով։

Պետության զավթումն էլ ինչպե՞ս է լինում․․․այսպես՝ քայլ առ քայլ, վրեժխնդիր ու ճղճիմ, պետական մտածողությունը թաղելով։ Իսկ արդեն տևական ժամանակ Հայաստանից տարածքներ է զավթել թշնամին, իսկ Արցախը շուրջ 40 օր շրջափակման մեջ է»:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին

Ձեզ գուցե հետաքրքրի