Բրազիլիայից դուրս ես կկարողանամ մի փոքր ավելի ազատորեն արտահայտել այն, ինչ մտածում են շատ մարդիկ։ Այս մասին հայտարարել է Նախագահական ընտրություններում պարտությունից հետո Բրազիլիան գաղտնի լքած Ֆլավիու Բոլսոնարուն։
«Ես ասում եմ, որ չեմ լքել Բրազիլիան: Ես մեկնել եմ Բրազիլիայից: Եվ ես գիտեմ, որ այստեղից շարունակելու եմ ակտիվ ձայն ունենալ: Ես կկարողանամ շարունակել իրականացնել այն առաջնորդությունը, որով պարտական եմ նախագահ Բոլսոնարուին:
Կարծում եմ, որ Բրազիլիայից դուրս ես կկարողանամ մի փոքր ավելի ազատորեն արտահայտել այն, ինչ մտածում են շատ մարդիկ»,- ասել է նա։
Բոլսոնարուն նշել է, որ նորից մասնակցելու է նախագահական ընտրություններին։
«Ես քաջություն ունեմ դիմակայելու այն ամենին, ինչ անհրաժեշտ է մեր երկիրը փրկելու համար, մասնակցելու հերթական նախագահական ընտրություններին: Եվ ես չեմ խոսում 2030 թվականի մասին: Ես խոսում եմ դրանից առաջ ընկած ժամանակահատվածի մասին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Բոլսոնարուն ավելի վաղ գաղտնի լքել էր Բրազիլիան՝ հակառակ Դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրի դի Մորաիսի՝ փողերի լվացման գործի շրջանակներում փաստաթղթերը հանձնելու կարգադրությանը: Այժմ Բոլսոնարուն գտնվում է ԱՄՆ-ում:
Հոկտեմբերի 25-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Բոլսոնարուն հավաքել է ձայների 48,21%-ը՝ զիջելով գործող պետության ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային (51,79%): Վերընտրված նախագահն ավելի վաղ իր մրցակցի փախուստն անվանել էր ամոթ: