Ներքին 3 տարի առաջ - 17:32 13-01-2023

Լաչինի միջանցքը փակվեց Պրահայում Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածությունից հետո. Անդրանիկ Թևանյան

Լաչինի միջանցքը փակվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունից հետո։ Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Նրա խոսքով՝ Պրահայում Փաշինյանը, ըստ էության, Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, ինչն իր հերթին Բաքվին հնարավորություն է տվել խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրով ստանձնած պարտավորությունները եւ դիմել հանցավոր գործողությունների:

«Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը ոչ թե տեխնիկական կամ իրավաբանական, այլ միանգամայն քաղաքական հարց է։ Այս թեզերը հերթական անգամ հաստատվեցին Ազգային ժողովում Լաչինի միջանցքի խնդրի քննարկման ժամանակ։ Եվ ևս մեկ բան. Լաչինի միջանցքը փակ է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումների գրեթե 100 տոկոսանոց համընկման և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների սկզբունքորեն իրար հակասող դիրքորոշումների պայմաններում»,-ասաց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը