Մամուլ 3 տարի առաջ - 08:16 12-01-2023

Քաղաքական պայքար նաև բժշկական հաստատություններում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Ըստ անընդհատ ստացվող տեղեկությունների, գործող իշխանությունները շարունակում են գրեթե բոլոր ոլորտների կուսակցականացումը, այն է՝ բացառապես քպականներին ու քպամերձ շրջանակներին նշանակելու քաղաքականությունը։ Ինչպես Լոռու մարզից փոխանցում է թերթի աղբյուրը, ի մասնավորի ներկայում բավական լարված մթնոլորտ է Ստեփանավանի բժշկական կենտրոնում։

Բանն այն է, որ ԲԿ-ի տնօրենը, որն իշխանության ներկայացուցիչ է, փորձում է ամեն կերպ ազատվել ընդդիմադիր հայացքներ ունեցող բուժաշխատողներից։ Ավելին, ըստ մեր տեղեկությունների, նա իր այդ ցանկությունները բնավ չի էլ թաքցնում և մի քանի տեղ հայտարարել է, որ առաջիկայում կտրուկ քայլերի է գնալու՝ նշելով, թե՝ «դրանց քիչ մնաց»։ Մեր աղբյուրը հայտնում է, որ հատկապես որոշ բաժանմունքների վարիչներ, որոնք բավական լուրջ փորձ ունեցող բժիշկներ են և առաջատար մասնագետներ, ներկայում տնօրենի թիրախի ներքո են։

Ի դեպ, ավելորդ չէ հիշել, որ ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն իր գրեթե բոլոր ելույթներում խոսում էր տարբեր ոլորտները քաղաքականացնելու, կուսակցականացնելու վատ ավանդույթի մասին և պարբերաբար քննադատում» ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
18:22 Արսենը Ստեփանավան քաղաքում հարգված անձնավորություն էր․ Հայկ Ֆարմանյան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»