Ներքին 3 տարի առաջ - 23:53 11-01-2023

Ավտովթար Տավուշի մարզում. 5 վիրավորները, որոնցից 2-ը երեխաներ են, ՌԴ քաղաքացիներ են․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 11-ի, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 67-ամյա Էդվարդ Վ-ն ի վարած Lexus GX470 մակնիշի ավտոմեքենայով Մովսես բնակավայրի գյուղամիջյան ճանապարհին մերկասառույցի պատճառով մոտ 10 մետր սահել է և կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ բախվել ճամփեզրի պատին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Էդվարդ Վ-ն, նրա ուղևորներ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, 6-ամյա Վանեսա Վ-ն, 4-ամյա Ալիսա Վ-ն, 62-ամյա Սվետլանա Վ-ն, 35-ամյա Աննա Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդ քաղաքի Բերդի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարդանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննչական խումբը՝ ավագ քննիչ Մուրադյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
18:22 Արսենը Ստեփանավան քաղաքում հարգված անձնավորություն էր․ Հայկ Ֆարմանյան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»