Ներքին 3 տարի առաջ - 09:59 31-12-2022

Աննա Հակոբյանի երազանքն իրականություն դարձավ․ Շրյոդինգերի առաջին տիկինը

Հաճախ հանրության ուշադրության կենտրոնում ոչ այնքան քաղաքական գործիչներն են, որքան նրանց կանայք՝ իրենց արարքներով, գրառումներով, անհոգ կյանքի, շքեղությունների տեսանյութերով: Այս առումով կարծես վերնախավի կանայք մրցության մեջ են: Ավելի բարդ է թերեւս առաջին կնոջ տիտղոսի հարցը, որը լայնորեն քննարկման առարկա էր դարձել նախկին նախագահ Արմեն Սարգսյանի օրոք: Ո՞վ է առաջին տիկինը խորհրդարանական կառավարման երկրում, որտեղ կա նախագահ եւ վարչապետ: Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, միանշանակ իրեն է համարում այդ տիտղոսին արժանի եւ չի էլ թաքցնում դա: Սակայն Արմեն Սարգսյանի նախագահության ժամանակ Աննա Հակոբյանի այս ցանկությանը պաշտոնական նախագահականն ընդդիմանում էր։ Նախագահը հեռացավ, բայց Նիկոլ Փաշինյանի կնոջ ցանկությունն անփոփոխ մնաց։

Ավելին, տեղեկություն կա, որ նոր նախագահի թեկնածու առաջադրելիս վճռորոշ է եղել նաեւ կնոջ հանգամանքը: Թերեւս պատահական չէ, որ Վահագն Խաչատուրյանի կինը՝ Անահիտ Մինասյանը, ոչ մի տեղ չի երեւում։ Երբ նրա ընտրությունից հետո վարչապետը եւ Աննա Հակոբյանը հյուր էին գնացել, նախագահի կինը ընդամենը մի լուսանկարում էր երեւում, այն էլ շատ հեռվից: Նախագահականում դիմավորման արարողությանը եւս Վահագն Խաչատուրյանի կինը շատ զուսպ էր, համեստ՝ ի տարբերություն ԱԺ նախագահի կնոջ, ով ոչ միայն ուղեկցում է ամուսնուն, այլ ամենօրյա ռեժիմով ֆոտոներ եւ տեսանյութեր հրապարակում իր շքեղաշուք կյանքից:

Լավատեղյակ աղբյուրը վստահեցնում է, որ Խաչատուրյանի ընտրության ժամանակ պայմաններից մեկը եղել է հենց կնոջ «չերեւալը», որպեսզի Աննա Հակոբյանը լիուլի վայելի այդ կոչումը: Եվ դա է պատճառը, որ նույնիսկ նախագահի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում Դուք ոչինչ չեք գտնի Վահագն Խաչատուրյանի կնոջ մասին՝ բացի ինչ-որ ֆոտոներից, որտեղ ենթադրվում է, որ երևում է նախագահի կինը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին