Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նրանց կողմնակիցներն այսօր՝ նոյեմբերի 15-ին բողոքի ակցիաներ են իրականացրել Երևանում` ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանատների, ինչպես նաև ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ։
Ակցիայի մասնակիցները բոլոր դեսպանատների մոտ թղթե ինքնաթիռներ են թռցրել, ապա հստակ պահանջներով նամակներ հանձնել այդ կառույցների ներկայացուցիչներին։
Ակցիաների մասնակիցները վանկարկում էին. «Բացե՛ք կյանքի ճանապարհը։ Բացե՛ք օդային ճանապարհ։ Ո՛չ ցեղասպանությանը։ Մենք Արցախի կողքին ենք»։
Ցուցարարներն ունեին նաև պաստառներ՝ «Դադարեցրե՛ք էթնիկ զտումները», «Դադարեցրե՛ք մարդկության դեմ հանցագործությունները», «Ճանաչե՛ք Արցախը» և այլ գրություններով։