Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:56 13-12-2022

Կրթության նախկին փոխնախարարը ցուցաբերել է էթիկայի նորմերին հակասող և անթույլատրելի պահվածք

Դեռևս օրեր առաջ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրություններում վերընտրվեց նախկին ռեկտոր Կարինե Հարությունյանը՝ ձայների 12։8 հարաբերակցությամբ։

Ռեկտորի ընտությունն անցկացվել է դռնփակ ձևաչափով։ Ընտրելու իրավունք ունեին բուհի հոգաբարձուների 20 հոգուց կազմված խմբի անդամները՝ 5-ական Կառավարությունից և նախարարությունից, համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմերից։ Ընտրություններն անցել էին բավականին լարված մթնոլորտում։

Տեղեկություններ էին պտտվում, որ Հարությունյանի ընտրությամբ խափանվել էին Կառավարության ու նախարարության պլանները։ Ըստ այդ նույն տեղեկությունների՝ ընտրություններում ներկա իշխանությունների կողմից առաջադրված թեկնածու Դավիթ Գյուրջինյանի հաղթանակի համար մեծ ջանքեր էին գործադրվել։ Ձայների 50 տոկոսն ունեցող իշխանական կողմն իրենց թեկնածուին անցկացնելու համար փորձել էր ներքին պայմանավորվածությամբ համալսարանական երկու ներկայացուցիչների ձայն ստանալ։ Միևնույն ժամանակ՝ նույնպիսի գործողություններով համալսարանի ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանն էր ձայներ ստանալու ներքին պայմանավորվածություն ձեռք բերել Կառավարության ու նախարարության՝ առնվազն 4 ներկայացուցչի հետ։ Այս յուրօրինակ «մրցակցային» ու լարված մթնոլորտի զգացողությունն անմիջականորեն արտահայտվում էր ԿԳՄՍ նախկին փոխնախարար, այժմ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականի պահվածքում։ Ընտրությունները դռփակ ձևաչափով անցկացնելու որոշմանը հենց ամենասկզբից դեմ արտահայտված Գրիշա Թամրազյանն ամբողջ ընթացքում մեծ աղմուկ էր բարձրացրել համալսարանի միջանցքներում, բղավել ու վիրավորական արտահայտություններ հնչեցրել ԿԳՄՍ նախարարի ու պաշտոնատար այլ անձանց նկատմամբ։ Այդ պահերը հենց դեպքի պահին տեղում արձանագրել էր նաև Oragir.News-ի տեսախցիկը։ Կրքերը հանդարտվել էին միայն այն բանից հետո, երբ ընտրությունների արդյունքներով նախկին ռեկտորը վերընտրվել էր։

Տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց Դավիթ Գյուրջինյանի հետ։ ՀՀ ԿԳՄՍ լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը չսպասեց հարցի ավարտին ու հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։ «Շնորհակալություն, չեմ կարող խոսել»,- ասաց նա։ Հարցին, թե ինչն է պատճառը չխոսելու, Գյուրջինյանն ասաց, որ պարզապես չի ցանկանում խոսել։ Այդպիսի պատասխան Գյուրջինյանն Oragir.News-ին տվել էր նաև օրեր առաջ։

Կրթության փորձագետ Լիլիթ Մարտիրոսյանն Oragir.news-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանին՝ ասաց, որ ցանկացած պարագայում թուլատրելի չէ, այն անգամ դատապարտելի է և բոլոր հնարավոր էթիկ նորմերին դեմ է.

«Անկախ անձնային վերաբերմունքից, եթե մարդը ներկա չէ, և չես կարող իրեն դիմել, բողոքը, դժգոհությունը իրեն հայտնել, ապա այստեղ անհասցե, ով ուզում է այդ մարդը լինի, վիրավորանք պետք չէ հնչեցնել, և առհասարակ պետք է պահել կրթության մարդու պահելաձևի որակները։ Նոր բան ասած չեմ լինի Ձեզ։ Որևէ զսպող մեխանիզմ չկա, որ նման պահվածքը հրապարակային չդառնա։ Ընդհանրապես կան էթիկայի վարքագծի նորմեր, հատկապես Բրյուսովի նման բուհը, որը եղել է հազար ու մի գործընթացի մեջ ներգրավված, էթիկայի վարքագծերը կամ դրանցով կարգավորվող նորմերը կարող են ներազդել, կարող են չներազդել»։