Ներքին 2 տարի առաջ - 21:10 26-08-2024

«Արմավիր» ՔԿՀ խմելու ջուրը՝ լաբորատոր հետազոտությամբ, համապատասխանում է նորմերին. ԱՆ

Որոշ անհատների և լրատվամիջոցների կողմից տեղեկություններ են տարածվում, թե իբր Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խմելու ջուրը չի համապատասխանում սանիտարական նորմերին և կանոններին, ինչի հետևանքով ազատազրկված անձանց շրջանում հանգեցրել է հիվանդության տարածման: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արդարադատության նախարարությունը:

Հաշվի առնելով այս մասին նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տրված տեղեկությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել էր վարչական վարույթ` Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում խմելու ջրի սանիտարական նորմերի և կանոնների պահանջների համապատասխանությունը պարզելու նպատակով։

Վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի մասնագետները 2024 թվականի օգոստոսի 13-ին իրականացրել են զննում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Զննման ընթացքում պարզվել է, որ հիմնարկի խմելու ջրի ջրամատակարարման համակարգն ամբողջությամբ նոր է կառուցվել, համակարգում վթարներ չեն եղել, հիմնարկն ապահովված է 24-ժամյա ջրամատակարարմամբ։ Միաժամանակ փորձագետների կողմից հիմնարկի ջրամատակարարման համակարգի 6 կետերից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ, որոնք ենթարկվել են խմելու ջրի որակի լաբորատոր հետազոտությունների:

Փորձագիտական եզրակացության համաձայն՝ նմուշառված խմելու ջրի նմուշները համապատասխանում են սանիտարական կանոններով և նորմերով սահմանված պահանջներին: Ըստ այդմ՝ ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված սանիտարական նորմերով և կանոններով սահմանված պահանջները չեն խախտվել, ինչի արդյունքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթը կարճվել է վարչական իրավախախտման դեպքի բացակայության հիմքով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի