Ներքին 3 տարի առաջ - 17:56 10-12-2022

Այս պահին որտեղ են ադրբեջանցիները և ինչ է հաջողվել նրանց ուսումնասիրել հստակ չէ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որով տեղեկացրել է, որ Արցախում մեկնարկել է ընդերքի մշտադիտարկման աշխատանքները։

Արցախից պաշտոնապես արձագանք դեռ չկա ու այս թեմայով, ոչ պաշտոնական աղբյուրներից, բավականին հակասական տեղեկություններ են ստացվում։ Ըստ այդ տեղեկությունների, ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այդպես էլ հնարավորություն չեն ստացել մուտք գործել նախապես պլանավորած հանքավայրեր, որովհետև մի խումբ արցախցիները դեպի հանք տանող ճանապարհը փակել են։

Ընդ որում՝ նույնիսկ տեղեկություն կա, որ ադրբեջանցիների ճանապարհը 2 հատվածում է փակվել։

Թե այս պահին որտեղ են ադրբեջանցիները, ինչ է հաջողվել նրանց ուսումնասիրել և իրականում ինչ գործընթացներ են ընթանում, դեռ ամբողջությամբ հստակ չէ»։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան