Ներքին 3 տարի առաջ - 15:36 10-12-2022

Արցախի նախագահը հանդիպել է Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հանդիպումը, որը կազմակերպել էր Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի (CCAF) Մարսելի տեղական կառույցը, տեղի է ունեցել Մարսելի Սրբոց Թարգմանչաց առաքելական մայր եկեղեցու վարչական կենտրոնում:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մարսելի հայ համայնքին մշտապես Արցախի կողքին լինելու համար, նշելով, որ ֆրանսահայերն առանցքային դերակատարություն ունեն ֆրանսիական իշխանությունների հետ կապերի զարգացման հարցում:

Նախագահ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը, սոցիալ-տնտեսական կարիքները, ինչպես նաև այն ծրագրերը, որոնք ուղղված են պատերազմի հետևանքով բռնի տեղահանված անձանց, ենթակառուցվածքային ռազմավարական խնդիրների լուծմանը, բնակչության բնականոն կենսագործունեության համար բավարար պայմանների ստեղծմանը:

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան