Ներքին 3 տարի առաջ - 22:49 09-12-2022

Մենք ապրում ենք Ստեփանակերում ու այստեղ մզկիթ տեսած չկանք, երբևէ չի եղել, հիմա էլ չկա․ պատգամավոր

«Մենք ապրում ենք Ստեփանակերում ու այստեղ մզկիթ տեսած չկանք, երբևէ մզկիթ չի եղել Ստեփանակերտում, հիմա էլ չկա»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկատվությանն այն մասին, թե Ստեփանակերտում երկու մզկիթ է կառուցված։

«Նման տեղեկատվություն մամուլում ես էլ եմ հանդիպել և այդ լուրը գրողին ուզում եմ հարց տալ․ նա եղե՞լ է Ստեփանակերտում, տեսե՞լ է նման բան։ Եթե խոսքը օդանավակայանում՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայրում, կառուցված փոքրիկ մզկիթի մասին է, ապա դա կառուցված է բացառապես խաղաղապահների համար, քանի որ իրենց մեջ նաև մահմեդականներ կան։ Բայց դա Ստեփանակերտը չէ, դա ամբողջությամբ փակ տարածք է ու միայն ռուս զորախումբի համար է։ Քաղաքացիներն այդտեղ մուտք չենք գործում, ու դա քաղաքի հետ որևէ կապ չունի։ Իսկ երկրորդ մզկիթի մասին խոսակցություններն ինձ համար առհասարակ անհասկանալի են։ Չեմ հասկանում՝ նման սենսացիոն ու կեղծ լուրեր տարածելու նպատակը որն է։ Նման բաներ եթե ադրբեջանական կողմն անի, ես թերևս կհասկանամ, կասեմ՝ ստում են, կեղծում են, որպեսզի մարդկանց մոտ խոռնաշփոթ ու լարվածություն ստեղծեն, միջազգային կառույցների մոտ էլ տպավորություն ստեղծեն, որ Արցախն իրենցն է, բայց երբ հայկական լրատվամիջոցներն են նման բաներ գրում, ինձ համար անհասկանալի է, թե ում շահերն են նրանք պաշտպանում։ Դա անամոթ սուտ է»։

Ամենից շատ դիտված

22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ