Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:40 09-12-2022

Ադրբեջանը վախենում է դոմինոյի էֆեկտից․ միջազգայնագետ

«Ադրբեջանը վախենում է, որ Ֆրանսիայի օրինակին կարող են հետևել եվրոպական այլ երկրներ, որոնց հետ Ֆրանսիան ունի լավ հարաբերություններ, և որտեղ բավականին մեծ հայկական համայնքներ կան»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանում հիստերիա է տիրում Ֆանսիայի Սենատի ու ԱԺ ընդունած բանաձևերի ֆոնին։

«Այս առումով՝ Ադրբեջանն, իհարկե, վախենում է, որ սա չունենա դոմինոյի էֆեկտ, և եվրոպական մյուս երկրները չսկսեն իրար հետևից դատապարտել ու կոչ անել նրան դուրս բերել զորքերը՝ հռչակելով ագրեսոր։ Որովհետև այս անգամ Ադրբեջանը կարծես թե չի կարողանում հասնել իր ուզածին։ Եվ այն արձագանքը, որ նա ակնկալում էր ի պաշտպանություն իրեն՝ ոչ միայն չստացավ, այլև հակառակը։ Հիմա արդեն ցայտնոտի մեջ ընկած Ալիևն ամեն անգամ նյարդային արձագանք է տալիս՝ կարծես թե չհասկանալով, որ գործընթացն սկսված է, ու ինքն ի զորու չէ փոխել այդ անիվի ճանապարհը»,- ասաց նա։

Փորձագետը չբացառեց դիտարկումը, որ Ֆրանսիայի վերջին ակտիվ գործողությունները կարող են կապվել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի տապալման հետ։

«Ըստ էության՝ ԵԱՀԿ ՄԽ-ն Արցախում արդեն վաղուց, ըստ էության, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գոյություն չունի։ Ֆրանսիան փորձում է օգտագործել դեռևս Մինսկի խմբի համանախագահ եղած ժամանակ իր ունեցած ազդեցությունը՝ տարածաշրջանում մնալու, գործընթացները նաև իր հսկողության տակ պահելու, ինչպես նաև սեփական շահերը սպասարկելու համար։ Որովհետև այսօր Ադրբեջանում բավականին լուրջ ներկայացված են բրիտանական ընկերությունները։ Խոսքը նավթային ընկերությունների մասին է։ Միայն այնտեղ «Տոտալ»-ն է ֆրանսիական, այն էլ շատ փոքր տոկոսով։ Սա Ֆրանսիայի համար լծակ է միգուցե՝ ազդելու Ադրբեջանի իշխանությունների վրա և որոշակի հաջող գործարքներ պոկելու ֆրանսիական ընկերությունների համար»։

Անդրադարձ կատարվեց նաև հարցին, թե Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին, այսպես ասած, «ատամ ցույց տալու» ֆոնին ինչո՞ւ մյուս երկրները հանդես չեն գալիս միևնույն վերաբերմունքով։

«Ես հեռու եմ այն մտքից, որ Ֆրանսիան կարողանում է «ատամ ցույց տալ», որովհետև Ֆրանսիան այս պահին սահմանափակվում է միայն հայտարարություններով, որոնց մի մասը, հենց իրենք են նշում, որ ունեն խորհրդատվական բնույթ։ Այսինքն՝ ինձ համար ավելի հասկանալի կլիներ, եթե Ֆրանսիան հայտարարեր, որ քանի որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան օգնություն է ցույց տալիս Ադրբեջանին, նաև զինտեխնիկայի մասով, և, քանի որ մենք անհանգստացած և շահագրգռված ենք, ինչպես իրենք են իրենց բանաձևում նշում, Հայաստանի պաշտպանվածության մակարդակի բարձրացմամբ, ապա այս որոշակի զինատեսակների գծով Ֆրանսիայի նախագահը կարող է տալ թույլտվություն՝ դրանք Հայաստանին փոխանցելու համար։ Սա կլիներ հավասարակշռության որոշակի վերականգնում։ Այս դեպքում, արդեն, մենք ակնհայտ կտեսնեինք, որ Ֆրանսիան «ատամ է ցույց տալիս»»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ չնայած Ֆրանսիայի կողմից հնչող հայտարարությունների՝ առավելապես խորհրդատվական բնույթին՝ Ֆրանսիայում մեր ներկայացուցչությունը պետք է դրանք պահի իր տեսադաշտում։

«Պետք է ամեն բան անել, որ դրանք միս ու արյուն ստանան, և խորհրդատվական քայլերին հետևեն գործնական քայլերը»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ հաշվի առնելով տարածաշրջանում Ֆրանսիայի շահերը՝ հայկական կողմը պետք է քայլեր ձեռնարկի դրանց համահունչ գործելաոճ ցուցաբերելու միջոցով։

«Պետք է գնալ այնպիսի քայլերի, որ հայկական շահերը գերիշխեն Ադրբեջանում նրա ունեցած շահերին։ Սակայն, հասկանալի է, որ մենք առայժմ չենք կարող առաջարկել այդպիսի բան ֆրանսիական իշխանությանը, որովհետև մենք այդպիսի բան դեռևս չունենք։ Բայց մենք ունեք հայկական համայնք, որը կարող է այնտեղ աշխատել ու առաջիկա ընտրություններում իր կեցվածքը ցույց տալ։ Դրանով նրանք կհասկացնեն Ֆրանսիային, որ պատրաստ են հարեհաճ լինել գործող իշխնությունների նկատմամբ, սակայն, դրա դիմաց գործող իշխանությունները պետք է քայլ կատարեն կորկրետ գործողությամբ Հայաստանին աջակցելու համար»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
21:45 Վերջը չի երևում. Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևան-Երևան մայրուղում՝ այս պահին
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
19:23 Ողբերգական դեպք՝ Երևանում․ ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին․ shamshyan.com
17:43 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Գեղարքունիք․ այստեղ ևս ջերմ ընդունելություն էր սպասվում
18:18 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Սևան-Երևան ճանապարհին է. ՈւՂԻՂ
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի
23:45 «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորումը սատարում է հոգևոր հայրերի առաջնորդած շարժմանը
10:42 Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա