Ներքին 5 տարի առաջ - 13:13 18-07-2021

Ովքե՞ր են ապահովելու Սյունիքով անցնող միջանցքի անվտանգությունը․ միջազգայնագետ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Սյունիքի միջանցքի թեմային։ Գրառման մեջ ասվում է․

«Սյունիքի միջանցքի (ճանապարհի) մասին

Սյունիքով անցնող միջանցքը (ճանապարհը), որով Ադրբեջանը պետք է կապվի Նախիջևանի՝ հետևապես նաև Թուրքիայի հետ, տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից լուրջ ազդեցութուն է ունենալու: Այստեղ ամենակարևորն այն է, թե ով է լինելու այս միջանցքի անվտանգության երաշխավորը: Հազիվ, թե մենք լինենք: Կամ ռուսներն են լինելու, կամ թուրքերը: Ու, քանի որ այս միջանցքը դեռ չկա, կարծում եմ դեռ չկա վերջնական պայմանավորվածություն, թե ում զորքն է դա անելու:

1. Բնականաբար թուրքերն ուզում են իրենց ճանապարհը իրենք տիրություն անեն, ազդեցություն ձեռք բերել Հայաստանում, հյուսիս-հարավ տեղաշարժը ամբողջապես վերահսկեն, կախվածության մեջ առնեն Իրանին:

2. Ռուսներն էլ ցանկանում են պահպանել ճանապարհի նկատմամբ՝ հետևաբար նաև թուրք-ադրբեջանական համագործակցության նկատմամբ վերահսկողություն և որոշակիորեն ամրապնդեն իրենց դիրքերը:

3. Թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումը Հայաստանի նկատմամբ (սահմանային միջադեպեր, Ալիևի հայտարարություններ) նրա համար են, որպեսզի Հայաստանն արագ գնա զիջման, քանի դեռ թույլ է:

4. Պուտինի նախապատրաստելը մեզ ցավոտ զիջումների, նշանակում է, որ ճանապարհը այսպես, թե այնպես լինելու է՝ սահմանազատման աշխատանքներին զուգահեռ:

Միաժամանակ, կարծում եմ ռուսներն էլ դեռ ժամանակ են փորձում շահել, հաշվի առնելով իրենց սեփական խնդիրները: Բարդ է նույնիսկ Ռուսաստանի պես գերտերության համար սպասարկել Եվրոպայում, Ուկրաինայում, Բելառուսում, Վրաստանում, Արցախում, Մերձավոր Արևելքում, Միջին Ասիայում և այլ վայրերում իրենց շահերը: Տեղ-տեղ պետք է սպասել, տեղ-տեղ էլ տակտիկական նահանջ կազմակերպել: Ու այս ամենը տնտեսական խնդիրների և ներքաղաքական լարվածության ֆոնին:

5. Ես չեմ բացառում, որ պայմանավորվածության արդյունքում լինեն թուրքերը, քանի որ իրենք, ի տարբերություն ռուսների, պատերազմից հետո զինված ներկայություն չունեցան տարածաշրջանում՝ չնայած մեծ ցանկությանը: Միգուցե այստեղ էլ իրենք լինեն, որպեսզի բալանսավորեն նաև ռուսների ներկայությունը»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի