copy image url
Խոսք 1 տարի առաջ - 14:45 08-12-2022

Ադրբեջանական թեզերը Հայաստանում առաջին տարածողները ներկա իշխանության ներկայացուցիչներն են․ քաղաքագետ

ՀՀ գործող իշխանությունները պրոադրբեջանական ու պրոթուրքական հայտարարություններ ու թեզեր տարածողներ են։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կոչերին՝ ադրբեջանական աղբյուրները չտարածելու վերաբերյալ։

«Բերեմ մի պարզ օրինակ. 1992 թվականից մինչև հիմա, ինչ ստեղծվել է Մինսկի խումբը, որևիցե անգամ լսե՞լ եք, որ Ադրբեջանի իշխանությունները հայտարարեն, թե Հայաստանի Հանրապետությունն այս կամ այն փաստաթուղթը ստորագրելով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դրանով Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։

Դուք լսե՞լ եք Այազ Մութալիբովից, Աբուլֆազ Էլչիբեյից, Ալիև ավագից կամ կրտսերից, որ Հայաստանը երբևիցե ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս չեք լսել։

Բայց դուք այդ պրոադրբեջանական զառանցանքը լսում եք ՀՀ վարչապետի շուրթերից, և այդ զառանցանքներն այդ անձը տարածում է բոլոր հարթակներում։ Սկսած ԱԺ-ից վերջացրած մամուլի ասուլիսների ժամանակ։ Ես ընդամենը 1 օրինակ բերեցի։ Հիմա հարց․ ո՞վ է տարածում պրոադրբեջանական թեզերը՝ հայաստանյան մամուլում»,- ասաց նա։

Հարցադրումից հետո քաղաքագետը տեսակետ է հայտնում, որ թշնամու ցանկություններն առաջինը բարձրաձայնում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչները։ «Դուք ինքներդ տեսնում եք, որ բազմաթիվ քայլիստ պատգամավորներ և պաշտոնյաներ զառանցանքներ են տարածում, թե Արցախը Ադրբեջանի մասն է, և ավելին՝ Արցախը մենք օկուպացրել ենք։ Դա ո՞ւմ թեզն է, որ Հայաստանն օկուպացրել է Արցախը։ Ինչպես ուզեն՝ բացատրեն իրենք։ Խնդիրը հետևյալն է, նույն Հովիկ Աղազարյան կոչեցյալն ԱԺ ամբիոնն օգտագործեց՝ իբր թե ապացուցելու, որ մենք Արցախն օկուպացրել ենք։

Հիմա մեկ այլ հարց․ ո՞վ է օգտագործում Արցախի օկուպացված լինելու թեզը։ Բացի թուրք-ադրբեջանական տանդեմից որևեիցե մեկը հայտարարե՞լ է, որ մենք Արցախն օկուպացրել ենք։ Նրանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ իրենք թուրքից էլ թուրք են։ Էնպես որ թուրքական շահերը սպասարկող Նիկոլին ու քայլիստներին իրենց բառապաշարով կառաջարկեմ վեր ընկնեն իրենց տեղը ու չփորձեն իրենց պրոթուրքական ու պրոադրբեջանական քայլերը, գործողություններն ու թեզերը փաթաթել ընդդիմադիր գործիչների կամ ընդդիմադիր հայացքներ ունեցող վերլուծաբանների»,- ասաց նա։

Քաղաքագետը հիշեց նաև Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած այն հայտարարությունը, թե Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչվել է դեռևս տարիներ առաջ՝ նախկին իշխանությունների կողմից։

«Նիկոլը հայտարարում է, թե Հայաստանը 2007 թվականին Մադրիդյան սկզբունքներն ընդունելով Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։ Հիմա էստեղից հարց է առաջանում․ եթե Հայաստանը Մադրիդյան սկզբունքներով Արցախը որպես Արդբեջանի մաս էր ճանաչել, բա Ադրբեջանն ինչի՞ մերժեց Մադրիդյան սկզբունքները։ 2011 թվականին նույն Կազանյան չկայացած փաստաթուղթը, որն ուղղակի աղբաման նետելու թուղթ մնաց։

Նաև նշեմ, որ նիկոլական ժեխիուսը փորձում է հասարակության տգետ զանգվածին համոզել, որ դա փաստաթուղթ էր։ Իրականում փաստաթուղթ չէր։ Դա ծրագրերից մեկն էր, որը մնաց թղթի վրա։ Եվ Նիկոլ անհողն ԱԺ ամբիոնից նշում է, որ 2011 թվականի Կազանյան, այսպես կոչված, փաստաթղթով Հայաստանն Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։

Հարց՝ Կազանյան փաստաթուղթն ո՞վ մերժեց, որ այն դարձավ ընդամենն աղբաման նետելու թուղթ։ Նույն Իլհամ Ալիևը։ Այսինքն՝ կրկին Նիկոլի պրոթուրքական ու պրոադրբեջանական կեղծ թեզերից հարց է առաջանում․ եթե դրանք պրոադրբեջանական էին, ապա ինչո՞ւ Ալիևը մերժեց այդ փաստաթուղթը։ Այս պահի դրությամբ, Նիկոլը սեփական դավաճանությունը, սեփական հայատյացությունն ապացուցելու համար օրինակի համար 6-7 տարբեր փաստարկներ է բերում՝ իբր Հայաստանի կողմից Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու վկայություն։ Սա բացահայտ սուտ ու կեղծիք է։ Նման բան երբեք չի եղել՝ ո՛չ Լևոն Տեր- Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
10:20 Եթե մենք այսօր չպայքարենք, վաղը ապրելու տեղ չենք ունենա. մանկավարժ
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա