Ներքին 3 տարի առաջ - 12:27 08-12-2022

Կառավարությունը կրկին աճուրդի է հանում Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ինստիտուտը

ՀՀ Կառավարությունը դարձյալ մասնավորեցման է ներկայացրել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն։ Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում` առանց քննարկման ու զեկուցման։

Նշենք, որ սա ինստիտուտը մասնավորեցնելու արդեն երրորդ փորձն է։ Առաջին որոշումն ընդունվել էր 2020-ի դեկտեմբերին, սակայն մրցույթը չէր կայացել: Ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը նախապես կազմել էր 5 023 162 620 դրամ: Չկայացած աճուրդների արդյունքում վաճառքի նոր գին է սահմանվ գնահատված արժեքի 65 տոկոսը՝ 3 265 056 000 դրամ:

Ինստիտուտի շենք-շինությունները ենթարկվել են սեյսմիկ հետազոտության՝ գլխավոր մասնաշենքի տեխնիկական վիճակն ու սեյսմիկ խոցելիությունը գնահատվել է 3-րդ աստիճան: Սեյսմակայունությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել ամրացման աշխատանքներ:

Որոշման նախագծում նշվում է, որ 2020թ.-ին ինստիտուտը պետությունից ստացել է 219 902 000 դրամ, իսկ 2021թ.-ին` 407 145 000 դրամ, որից 318 210 200-ը` սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված բուժվողների, 88 934 800-ը` վիրավորում ստացած զինծառայողների բուժման համար։

Ընկերությունն ունի 171 աշխատակից: 90 տարվա պատմություն ունեցող ինստիտուտը գտնվում է Արաբկիր վարչական շրջանի Օրբելի փողոցում: Այստեղ է տեղակայված նաև Երևանի պետական բժշկական համալսարանի սպորտային բժշկության և ռեաբիլիտոլոգիայի ամբիոնը:

Ի դեպ, հետաքրքրական է, որ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի մասնավորեցման հարցը նախորդ գումարման խորհրդարանում ամենաթեժ քննարկման արժանացած հարցերից մեկն էր։ «Իմ քայլը» կառավարության առաջարկին դեմ էր քվեարկել։ Պատգամավորները պահանջում էին հստակեցնել, թե ինչ ճակատագրի է արժանանալու շենքը մասնավորեցման դեպքում և կան արդյոք պոտենցիալ գնորդներ։ Արդյունքում մասնավորեցման համար պարտադիր պայման սահմանվել ընկերության գործունեության հիմնական ուղղության պահպանումը:

Oragir.News-ն ավելի վաղ հայտնել էր, որ գիտահետազոտական ինստիտուտը ցանկանում է սեփականաշնորհել Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
14:08 Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. ո՞րն է եղել պատճառը
19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
19:00 Միլիարդների շահույթ և հարկային մեղադրանքներ. ինչ է կատարվում «Արարատցեմենտ»-ում
16:44 Մեծ երազանքի իրականացում. Էլիզ Մելիքյանը սեփական բնակարանն է գնել
20:19 ՀՀ քաղաքացիներն են ընտրելու՝ լինել ԵԱՏՄ-ում, թե ԵՄ-ում. ԿԸՀ-ն գրանցեց «Եվրասիական ալյանս» նախագիծը
20:31 Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման