Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:07 17-10-2022

Արսեն Թորոսյանի ախորժակը մեծանում է․ նախկին նախարարն ուզում է գիտահետազոտական ինստիտուտ սեփականաշնորհել

Արսեն Թորոսյանի ախորժակը գնալով մեծանում է․ նախկին նախարարը ցանկանում է սեփականաշնորհել գիտահետազոտական ինստիտուտներից մեկը: Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ցանկանում է սեփականաշնորհել Օրբելի 41 հասցեում գտնվող Կուրորտաբանության և Ֆիզիկական Բժշկության Գիտահետազոտական Ինստիտուտի շենքը։

Մեզ հայտնի դարձավ, որ Թորոսյանը գործարքը ցանկանում է իրականացնել ընկերոջ միջոցով։ Փորձեցինք ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ճշտել՝ արդյոք այս շենքը վաճառվում է, աճուրդ հայտարարվել է, մասնակիցներ կան, թե ոչ, ինչքան է եղել մեկնարկային գինը, ով է մասնակցել աճուրդին։

Կոմիտեի տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու Գեղամ Ասատրյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ինստիտուտն ընդգրկված է 2017-20 թթ մասնավորեցման ցանկում, միգուցե գնահատման աշխատանքներից հետո կդրվի օտարման։

«Թե ինչ եղանակով, այս պահին չեմ կրող ասել։ Վաճառվում է ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերը։ Վերջին անգամ ինստիտուտի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը վաճառքի է դրվել հուլիսի 7-ին։ Մրցույթը պետք է տեղի ունենար օգոստոսի 5-ին։ Պահպանվել է օրենքի պահանջ հանդիսացող շուրջ 1-ամսյա ժամկետը, սակայն հայտերի բացակայության պատճառով միցույթը չի կայացել, մրցույթում մեկնարկային գին է սահմանված եղել 3 մլրդ 767 մլն 375 հազար դրամ»։

Նա նշեց, որ այս պահին տեղեկատվություն չունի, թե արդյոք առաջիկայում շենքը կրկին հանվելու է աճուրդի, թե ոչ։ «Բայց այս պահի դրությամբ, երբ մենք խոսում ենք՝ նման նախագիծ չկա մեր մոտ»։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
19:15 Հանրային տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել