Ներքին 3 տարի առաջ - 23:43 07-12-2022

ՀՀ դատական համակարգը ապականված է․ Ժաննա Ալեքսանյան

«Ֆակտոր թիվի»-ի հյուրը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն է։ Հարցազրույցի թեման ԲԴԽ անդամի հերթական ընտրությունն էր ԱԺ-ում՝ փակ գաղտնի քվեարկությամբ։

«Դատական համակարգը այս իշխանության օրոք երբեք չի կարող որևէ դրական տեղաշարժ ունենալ։ Ինչո՞վ է առանձնացել Հայկ Գրիգորյանը՝ կեղծված քննություններով։ Սա այն եզակի իշխանությունն է, որը կառչած է աթոռներից և ինձ թվում է նրանց պոկել աթոռներից դժվար կլինի և ամեն քայլ արվում է իրենց ապահովագրության համար»։

Ալեքսանյանի խոսքով՝ ներկա իշխանությունը հաղթահարեց անամոթության շեմը՝ Մնացական Մարտիրոսյանին հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակելով։

Ալեքսանյանը նշեց, որ իշխանությունները ամեն ինչի ընդունակ են։

«Ես չեմ բացառում, որ ընտրություններն էլ կկեղծեն։ Իրենք կարող էին ուրիշ թեկնածուի բերել, բայց սա ցուցումով է արված»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից