Ներքին 3 տարի առաջ - 13:48 07-12-2022

ԲԴԽ նորընտիր անդամի կենսագրությունն ու հայտարարագիրը

Ազգային ժողովը նախօրեին Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրեց ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 75 պատգամավոր: Դեմ քվեարկող պատգամավոր չի եղել:

Ով է Հայկ Գրիգորյանը

Ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում։

1994-1996թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

1993թ. ավարտել է Երևան քաղաքի Ա.Բլոկի անվան № 122 միջնակարգ դպրոցը:

1997թ. ընդունվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի հատուկ ֆակուլտետի դատախազաքննչական բաժինը:

2001թ. էքստեռն եղանակով գերազանցությամբ՝ ոսկե մեդալով, ավարտել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի հատուկ ֆակուլտետի դատախազաքննչական բաժինը` «իրավագիտություն» մասնագիտացմամբ, «իրավաբանի» որակավորմամբ:

2006թ. ընդունվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի ադյունկտուրա:

2009թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Զինված ընդհարումների շրջաններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների քննությունը» վերտառությամբ՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2013թ. ընդունվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի հեռակա ուսուցմամբ դոկտորանտուրա, որտեղ պատրաստել է դոկտորական ատենախոսությունը՝ «Զինված ընդհարման ժամանակ հակամարտող կողմերի կատարած պատերազմական հանցագործությունների քննության միջազգային իրավական և կազմակերպչական հիմքերը» վերտառությամբ:

Ծառայությունը Հայաստանի Հանրապետության դատախազությունում

2001-2006թթ. – ՀՀ զինվորական դատախազության Երևանի, 2-րդ և 3-րդ կայազորներում՝ նախ որպես քննիչ-ստաժոր, ապա՝ քննիչ, այնուհետև՝ ավագ քննիչ:

25.08.2006թ. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի ադյունկտուրա ընդունվելու, թեկնածուական ատենախոսությունը նախապատրաստելու և պաշտպանելու համար, սեփական դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ծառայությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում

2009թ. – ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության վերահսկողության, մեթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչ:

2010թ. – ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնի պետ (ՀՀ ՊՆ թիվ № 55292 զորամասի հրամանատար):

2011թ. – ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ (ՀՀ ՊՆ թիվ № 55555 զորամասի հրամանատարի տեղակալ):

Ծառայությունը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում

2014թ. – վերանշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ:

2015թ. – ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ – զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:

2018թ. – ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: 2021թ-ին- ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից։

Դասային աստիճան Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական:

Պարգևներ Աշխատանքային գործունեության ընթացքում

Պարգևատրվել է 21 մեդալով, 4 հուշամեդալով, 1 պետական պարգևով և 3 կրծքանշանով:

Այլ տվյալներ

Հեղինակ է 45 գիտական հոդվածների ու այլ աշխատությունների (ընդհ. ծավ. 76 տպ. մամուլ), որոնք վերաբերում են քրեական և միջազգային իրավունքի, քրեական դատավարության և քրեագիտության արդի հիմնահարցերին:

Տիրապետում է հայերեն և ռուսերեն լեզուներին:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ինչ է հայտարարագրել Հայկ Գրիգորյանը

2021-ին պաշտոնեական պարտականությունների դադարեցման հայտարարագրում Հայկ Գրիգորյանը հայտարարագրել է Երևանի Ավան համայնքում գտնվող համատեղ սեփականություն հանդիսացող ինքնակամ կառույց հանդիսացող տունը։ Քննչական կոմիտեից ստացած 19 մլն 907 հազար դրամ աշխատավարձը, ինչպես նաև Էմին Լավրենտի Եղիազարյանից անտոկոս պարտքով վերձրած է 50 հազար դոլար գումարը։ Աժեթղթեր, կանխիկ գումար, բանկային հաշիվներ, ավետոմեքենա կամ թանկարժեք իրեր Գրիգորյանը չի հայտարարագրել։

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
21:24 Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:02 ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը՝ 8 վագոն
18:00 Ընդդիմությունը կաշկանդված է. ինչու է ՔՊ-ն վրդովվում «սրիկայաբար» բառից