copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:58 13-04-2023

Նոր ՄԻՊ-ի կենսագրությունն ու ունեցվածքը

Ով է Անահիտ Մանասյանը

Ծնվել է 1988 թվականի հունիսի 24-ին:

Մասնագիտական գործունեություն

2022թ. ապրիլից օգոստոս – ԵՄ աջակցությամբ իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ավագ իրավական փորձագետ,
2015թ-ից այժմ – ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ,
2019թ. հունվարից 2021թ. հուլիս – Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր,
2017թ. փետրվարից 2019թ. հունվար – Արդարադատության ակադեմիայի՝ գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր,

2016թ. դեկտեմբերից 2018թ. մարտ – ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական,
2014թ.-ից 2016թ. դեկտեմբեր – ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական,
2013-2014 թթ. – ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական,
2014թ.-ից 2021թ. հուլիս – Դասախոս` ՀՀ արդարադատության ակադեմիայում,
2012թ.-ին ստաժավորում` Հունգարիայի Սահմանադրական դատարանում,
2010-2015թթ. – ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս,
2009 – 2013թթ. – ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի օգնական,
2008-2009թթ. – փորձագետ ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմում:

Կրթություն

2016թ. հունվար-հունիս – ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, 2010-2013թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա,
2008-2010թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա (գերազանցության դիպլոմ),
2004-2008թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ (գերազանցության դիպլոմ):

Այլ տվյալներ

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,
2022թ. մարտից այժմ – Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, 2020թ. օգոստոսից այժմ – Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ,
2020թ. հունվարից 2021թ. հունվար – Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ,
2021թ. փետրվարից այժմ – Ուկրաինայում հրատարակվող «JURIDICA» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ,

2020թ. հունվարից այժմ – Վարշավայում հրատարակվող «Քաղաքագիտական հետազոտություններ» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ,
2019թ.-ից 2021թ. հուլիս – Եվրոպայի խորհրդի HELP հեռավար հարթակի Հայաստանյան ներկայացուցիչ, 2015թ.-ից այժմ – ՀՀ ԲՈԿ-ի` ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի անդամ, 2015թ.-ից 2019թ. – ՀՀ ԲՈՀ-ի` ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար,
2016թ.-ից այժմ – «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ,

2014թ.-ից 2017թ. – «Իրավունքի տեսություն և սահմանադրական իրավունք» ծրագրով՝ ԵՊՀ-ում գործող պետական քննական հանձնաժողովի անդամ,
2018թ.-ից 2021թ. փետրվար – «Իրավունքի տեսություն և սահմանադրական իրավունք» ծրագրով՝ ԵՊՀ-ում գործող պետական քննական հանձնաժողովի նախագահ,
2016թ.-ից 2017թ. – «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ,
2013թ.-ից 2020թ. – տարածաշրջանային «Հարավային Կովկաս իրավաբանական ամսագրի» խմբագրական խորհրդի անդամ,
2012թ.-ից 2018թ. – ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագրի ռուսերեն հավելվածի հրատարակչական խմբի անդամ,

2012թ.-ից 2017թ. – Մոսկվայում հրատարակվող «Համեմատական սահմանադրական տեսություն» միջազգային գիտական հանդեսի տարածաշրջանային թղթակից,
2008թ.-ից այժմ – ՀՀ իրավաբանների միության անդամ: Հեղինակ և համահեղինակ է 11 մենագրությունների, 4 ուսումնական ձեռնարկների և 7 տասնյակից ավելի գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են Հայաստանյան և միջազգային հեղինակավոր հրատարակչությունների կողմից (այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում):

Ունեցվածքը

Մանասյանը հայտարարատու անձ է 2017 թ-ից սկսած՝ երբ նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
2022 դեկտեմբերի 5-ին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ ներկայացրել է առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր։

Ըստ այդմ՝ նա հայտարարագրել է 2 բնակարան Քանաքեռ–Զեյթունում, որոնցից մեկը համատեղ սեփականություն է, մյուսը՝ միանձնյա սեփականություն։
Նա նա հայտարարագրել է 2017 թ-ին ձեռք բերված 2012 թ-ի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենա։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 3 տիպի բանկային ավանդ, որոնցից մեկը կազմել է 9, մլն 300 հազար դրամ, երկրորդը՝ 9 326 դոլար, երրորդը 9 123 եվրո։ Միաժամանակ, բանկային հաշիվներից մեկին եղել է 23 հազար 654 եվրո, երկրորդին՝ 204 դոլար, երրորդին՝ 16մլն 401 հազար դրամ։

Նա նաև հայտարարագրել է 6 600 դոլար, 4 750 եվրո, 140 հազար դրամ կանխիկ գումար։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Մանասյանի տարեկանեկամուտը կազմել 9 մլն 47 հազար դրամ, 10 339 եվրո, 325 դոլար և 1 104 շվեյցարական ֆրանկ, որից 1 մլն 316 հազար դրամը նա ստացել է ԵՊՀ-ից, 3 մլն 394 հազար դրամը՝ դատական դեպարտամենտից, 1 մլն 416 հազար դրամը՝ Եվրասիա հիմնադրամից, 1 մլն 800 հազար դրամը՝ «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ-ից, 377 800 դրամը՝ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարությունից, 9 627 եվրոն՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամից, 191 եվրոն՝ Ռաուլ Վալենբերգի անվան ինստիտուտից, 325 դոլարը և 692 հազար 549 դրամը՝ «Հայբիզնեսբանկ»-ից, 50 588 դրամը՝ ԱԿԲԱ բանկից, 1 104 շվեյցարական ֆրանկը՝ ՄԱԿ-ից, 520 եվրոն՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամից։