Մամուլ 3 տարի առաջ - 08:14 07-12-2022

Դատախազը՝ մամուլի թշնամի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը որոշել է խնայել դատախազության միջոցները եւ թերթեր չբաժանորդագրվել։ Երիտասարդ դատախազուհին, հավանաբար, կարդալու հանդեպ սեր չունի․ նա արգելել է 2023 թվականի համար Հայաստանում լույս տեսնող թերթեր բաժանորդագրվել։ Ի դեպ, նախորդ տարիներին դատախազությունը տասնյակ թերթեր էր բաժանորդագրվում՝ Հայաստանում լույս տեսնող 15 տպագիր լրատվամիջոցներից մի քանի օրինակ։

Նրա նախորդը՝ Արթուր Դավթյանն էլ առանձնապես ջերմ հարաբերություններ չուներ լրագրողների հետ, բայց դատախազությունը 2022 թվականին հինգ օրինակ «Հրապարակ» էր ստանում։ Ի դեպ, թերթերի բաժանորդագրությունից հրաժարվելը գրոշների խնայողություն է առաջացնելու, քանի որ թերթի մեկ օրինակի գինն ընդամենը 100-200 դրամ է, ամսական՝ 2200-4400 դրամ։

Գլխավոր դատախազը, ով 2.5 մլն դրամ ամսական աշխատավարձ է ստանալու, որոշել է 2-3 հազար դրամ խնայել։ Դատախազությունից հետաքրքրվեցինք, թե այս որոշման պաշտոնական բացատրությունը որն է։
Մեզ ասացին․ «ՀՀ գլխավոր դատախազությունը, հաշվի առնելով այն իրականությունը, որ տպագիր մամուլում հրապարակված հոդվածները հիմնականում տեղ են գտնում նաեւ առցանց լրատվամիջոցներում, որոշում է կայացրել 2023 թվականից հրաժարվել տպագիր մամուլի բաժանորդագրությունից»։

Իրականում ակնհայտ է, որ փորձում են ֆինանսական վնաս պատճառել ԶԼՄ-ներին, իսկ դատախազությունում թերթերի հավաքածուներ ունենալը, իրենց առնչվող հոդվածներն արխիվացնելը կամ գործերին կցելն աշխատանքային անհրաժեշտություն են նաեւ։ Էլեկտրոնային կայքից այս ամենն անել անհնարին է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
20:43 Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է 600 մլրդ դոլար. Սիբիհա
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն

Ձեզ գուցե հետաքրքրի