Խոսք 5 տարի առաջ - 14:41 07-06-2021

«Հանրապետություն» կուսակցության համար կա միայն արտաքին թշնամի․ Ա․ Սարգսյան

Լրագրողների հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ընտրվելու դեպքում ո՞ւմ հետ են պատրաստվում համագործակցել, վերջինս պատասխանեց,- «Պատերազմական իրավիճակներում «Հանրապետություն» կուսակցության համար կա միայն արտաքին թշնամի, ներքին թշնամի չունի»:

Ըստ նրա շատ կարևոր են ընտրությունների արդյունքները, և այդ արդյունքները պետք է ցույց տան, թե որ ուժերն են անցել, ինչ ձևաչափով և ինչ տոկոսային հարաբերությամբ են մտել խորհրդարան:

«Մենք խորհրդարանական համակարգի կողմնակիցը չենք եղել, բայց նման խորհրդային համակարգը թե Արևելքում` Իսրայելում, թե Եվրոպայում պարտադրում է շատ արագ ընտրություններ, որովհետև իշխանությունները կոալիցիա չեն կազմում, և այդ կոալիցիաները փլվում են: Եվ այս ընտրությունների արդյունքում պարտադիր է լինելու կոալիցիաների ձևավորումը, և դա կախված է լինելու ընտրություններում մասնակցած ուժերի ունեցած պատգամավորների թվերից: Կանխատեսումներ անելը բարդ է, դժվար է: Կան իրավիճակներ, երբ պատերազմ է, երբ թշնամիդ կանգնած է սահմանին` այդ պարագայում որևէ մեկի հետ համագործակցությունը չենք բացառում»,- ասաց Ա․ Սարգսյանը՝ հավելելով, որ ոչ պատերազմական իրավիճակներում համագործակցելու են միայն այն ուժերի հետ, որոնց գաղափարախոսությունը իրար մոտ է:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Հանրապետությունը» համագործակցի ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հետ, Սարգսյանը դժվարացավ պատասխանել, սակայն նշեց, որ գաղափարախոսության առումով կատեկորիգ հակառակ մոտեցումներ ու տարբերություններ ունեն, նաև ընկալելի չի լինի հանրության համար:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ