Ներքին 3 տարի առաջ - 15:34 05-12-2022

Լաչինի միջանցքը փակելն արտառոց բան չէր. այդպիսի դեպքեր էլի լինելու են. Հովիկ Աղազարյան


Իհարկե, չեմ հավատում, որ նրանք բնապահպաններ են եղել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ 2 օր առաջ ադրբեջանցիները փակել էին Արցախը Հայաստանին կապող ճանապարհը և հայտարարվեց, թե նրանք բնապահպաններ են:

«Եթե իրենք երկու շաբաթ անհանգստություն են ունեցել, որ այդ ճանապարհով զենք, զինամթերք է տեղափոխվել, ապա այդ հարցերը պետք է իրենք ճշգրտեն խաղաղապահ ուժերի հետ: Երկու կողմն էլ, և Արցախի մեր հայրենակիցները, և Ադրբեջանի քաղաքացիները եթե խնդիրներ ունեն, դրանք պետք է լուծվեն ռուս խաղաղապահների միջնորդությամբ և միջոցով:

Պետք է նկատել, որ նմանատիպ սադրանքներ էլի կլինեն, որն ունի առնվազն երկու նպատակ: Նախ, որ անհարմարություն ստեղծեն մեր հայրենակիցների համար, որպեսզի մի օր փորձեն իրականացնել իրենց հեռահար նպատակը՝ հայաթափել Արցախը: Մենք պետք է նման սադրանքներին տանք համապատասխան և գնահատական, և արձագանք, և հենց ռուս խաղաղապահների մանդատի շրջանակներում էլ լուծենք նմանատիպ միջադեպերի հետ կապված խնդիրները»,- ասաց նա:

Աղազարյանի խոսքով, մինչև չգա այն պահը, որ միջազգայնորեն լուծվի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, այդ միջադեպերը լինելու են. «Լավ է, որ լրագրողները նման միջադեպերը պահում են իրենց ուշադրության տակ, բայց դա ներկայացնելու մեջ երանգը չպետք է լինի այնպես, որ դա ինչ-որ արտառոց բան է, այդպիսի բաներ լինելու են»,- ընդգծեց իշխող ուժի պատգամավորը:

Նա համաձայնեց տեսակետին, որ անկախ նրանից, Հայաստանի ԱԺ-ն կընդուներ ընդդիմության ներկայացրած հայտարարությունը, թե ոչ, Ադրբեջանը սադրանքների դիմելու է. «Այդ հայտարարությունը չընդունվեց, որովհետև այդտեղ կային ձեւակերպումներ, որոնք ամրագրելու դեպքում մենք բանակցային գործընթացում նաեւ մեզ համակիր պետությունների համար որոշակի անհարմարություններ ենք ստեղծում: Եթե մենք այդ հայտարարության տեքստը փորձեինք սեղմել, տեղավորել շատ կարճ տեքստի մեջ, ապա այն պետք է լիներ հետևյալը. Հայաստանի ԱԺ-ն ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը: Ուրեմն թող այդ տեսքով բերեին, դրանք համարժեք բաներ էին: Եթե դու այս պահին ճանաչում ես Արցախի անկախությունը, նշանակում է՝ դու փակում ես բանակցային գործընթացի դռները ոչ թե Ադրբեջանի, այլ նաև միջնորդ երկրների հետ:

Հետևաբար, ճիշտ չէ, որ Հայաստանն այսօր ճանաչի Արցախի անկախությունը: Դա հասկանում են նաև մեր ընդդիմադիր գործընկերները, դրա համար էլ հենց այդ ձևակերպումներով էին բերել»,- հայտարարեց Հովիկ Աղազարյանը:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
21:43 Անի Երանյանը և Մհեր Բաղդասարյանը նոր ոճային ֆոտոշարք են հրապարակել