Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:17 30-11-2022

Իշխանության սրտի օլիգարխներից ևս մեկը բացահայտվեց. ում էր այցելել Աննա Հակոբյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այժմ էլ սկսել է ֆուտբոլով հետաքրքրվել: Օրերս նա «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ է այցելել, շրջել ակումբի տարածքում գտնվող թանգարանում, մարզադաշտերում եւ այլն, կարճ ասած՝ բավականին ջերմ ընդունելության է արժանացել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում «Ուրարտու» ակումբի գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանն ասաց, որ տիկին Հակոբյանն իրենց հրավերով է ակումբ այցելել: «Դա պարզապես ճանաչողական այց էր, զրույց ու շփում մեր երեխաների հետ»,- մեզ հետ զրույցում նշեց նա:

Մեր հարցին, թե Աննա Հակոբյանն ինչ կապ ունի ֆուտբոլի հետ կամ ինչքանով է շահագրգիռ անձ, որ հրավիրել են, Մարտիրոսյանն արձագանքեց. «Դե ուղղակի հրավիրել ենք, չենք մտածել, որ շահագրգիռ կողմ է կամ ֆուտբոլի հետ կապ ունեցող անձ: Մենք կանանց թիմեր ունենք, իրեն էլ ամենաշատը հենց այդ հարցն էր հետաքրքրում, թե ինչ վիճակում է կանանց ֆուտբոլը: Նման հայտնի մարդկանց, սպորտսմենների հետ հանդիպումներ մենք հաճախ ենք կազմակերպում»:
Իսկ հայտնի մարդկանցից, ըստ ակումբի Facebook-ի էջում ներկայացվածի, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է: Անհասկանալի է, թե ինչ նպատակով կամ տրամաբանությամբ է մասնագիտությամբ արեւելագետ պաշտոնյան գնացել «Ուրարտու» ու ֆուտբոլի պատմությանը վերաբերող թանգարանի ժապավեններ կտրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ուրարտու» ակումբի ու իշխանությունների «սերը» միայն Աննա Հակոբյանի կամ Արայիկ Հարությունյանի այցերով չի սահմանափակվում: Ակումբի նախագահ Ջեւան Չելոյանցը մեկ անգամ չէ, որ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նրան ներդրումների հետ կապված (հիմնականում՝ մարզադաշտեր կառուցելու մասով) ծրագրեր ներկայացրել:

Մեր թերթի տեղեկություններով՝ մեծահարուստ այս անձնավորությունը բավականին սերտ կապեր նաեւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ ունի: «Անգամ սեփական ինքնաթիռ ունի, երբեմն ինքնաթիռ է ուղակում, որ Մելիքբեկյանին տանի արտերկիր՝ ծնունդը նշելու»,- ասաց «Ժողովուրդ» թերթի աղբյուրը: Մի խոսքով, իշխանության սրտի օլիգարխներից կամ դոնորներից մեկն էլ բացահայտվեց՝ Ջեւան Չելոյանց»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա
19:22 Անահիտ Մանասյանը այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ, առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ