Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:32 29-11-2022

ՏԻՄ-երում խառնաշփոթը շարունակվում է. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շարունակում է «դեկորատիվ» ներկայություն պահպանել, եւ մարզում որոշումները կայացվում են այլոց՝ փոխմարզպետի, խորհրդականի, մարզից ընտրված պատգամավորի կողմից։ Մենք տեղեկացանք, որ փոխմարզպետ Էդգար Փարվանյանը եւ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը որոշել են Ծաղկահովիտը զավթել եւ համայնքային պաշտոններում նշանակել իրենց մարդկանց։ Նրանց թեպետ չհաջողվեց ընտրություններում իրենց ուզած թեկնածուին համայնքի ղեկավար դարձնել, եւ ընտրվեց ՔՊ-ի կողմից առաջադրված, բայց նախկինների ամենավառ ներկայացուցիչ հանդիսացող Նորաին Հակոբյանը, բայց հուսով են, որ համայնքապետին մոտ ապագայում մենմենակ են թողնելու իր «թագավորության» մեջ։

Մեկնարկը տրվել է՝ ազատել են համայնքի սոցիալական, աշխատանքի եւ զբաղվածության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լուսինե Ներսիսյանին, ով գտնվում է ֆիզարձակուրդում, եւ նրա փոխարեն նշանակել փոխմարզպետի հորեղբորորդուն՝ Արթուր Փարվանյանին, ով, ի դեպ, ապարանցի է, նպատակ ունեն ինչ-որ ժամանակ հետո էլ վերջինիս նշանակել պետի պաշտոնում։ Համայնքապետարանի մեր աղբյուրները վստահեցնում են, որ գրեթե բոլոր աշխատակիցներին փոխելու ուղղությամբ զույգն ինտենսիվ աշխատում է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է