Մամուլ 3 տարի առաջ - 08:28 26-11-2022

Միջադեպ հայկական պատվիրակության մասնակցությամբ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նոյեմբերի 24-ին Վարշավայում իր աշխատանքներն է սկսել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի հետ կապված ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստին»: Մասնավորաբար, պլենար առաջին նիստի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բավականին կոպիտ որակումներով է հանդես եկել Ռուսաստանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:

Դրանից հետո դահլիճում գտնվողների մի մասը ոտքի է կանգնել ու հոտնկայս ծափահարել Զելենսկու հակառուսական ելույթը: Նրանց թվում են եղել նաև Հայաստանի պատվիրակության քպական անդամները, մասնավորաբար Էդուարդ Աղաջանյանը, Մարիա Կարապետյանը և Հռիփսիմե Գրիգորյանը:

Մեր աղբյուրների տեղեկացմամբ, սա նույնիսկ այլ երկրների որոշ ներկայացուցիչների տարակուսանքն է առաջ բերել, քանի որ մեկ օր առաջ Փաշինյանը անձամբ էր դիմավորում Վլադիմիր Պուտինին, նրան տեղափոխող մեքենան էր նստում, ընդգծված ջերմ ընդունելության արժանացնում, իսկ ընդամենը մեկ օր անց նրա պատգամավորները հոտնկայս ծափահարում են Զելենսկու, մեղմ ասած, կոպիտ գնահատականները»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր