Մամուլ 3 տարի առաջ - 08:23 26-11-2022

Ինչո՞ւ ընտրվեց Մարտիրոսյանը. լարվածություն Փաշինյանի ու ԲԴԽ նախագահի հարաբերություններում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մի քանի օր է, ինչ որոշակի շրջանակներ ինտենսիվորեն քննարկում են ԲԴԽ կողմից Մնացական Մարտիրոսյանին (Մացո) նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրելը: Վերջին խոսքն, իհարկե, ՀՀ նախագահինն է, բայց ԲԴԽ նման որոշումն ինքնին ուշագրավ ենթատեքստեր ունի: Բանն այն է, որ Մարտիրոսյանը հայտնի է մի կողմից՝ որպես Եվրոպական դատարանի վճիռներով խախտումներ թույլ տված դատավոր, մյուս կողմից՝ միշտ իշխանահաճո որոշումներ կայացրած և քաղաքական աղմկահարույց գործերով, մեղմ ասած, կասկածելի որոշումներ կայացրած դատավոր:

Ի դեպ, նա այն քիչ դատավորներից է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո էլ դարձավ այս իշխանության «սրտի» դատավորը, որին հանձնարարվում էին քաղաքական ենթատեքստ ունեցող գործեր, այդ թվում՝ ռեժիսոր Արմեն Գրիգորյանի, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի և այլն: Ուշագրավ է, որ նրա թեկնածության հետ կապված բացասական եզրակացություն են տվել թե՛ փորձագետները, այդ թվում՝ միջազգային, թե՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Այդուամենայնիվ, ԲԴԽ-ն 6 կողմ և 3 դեմ ձայնով ընտրել է Մարտիրոսյանին: Դեմ քվեարկածների թվում է եղել նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:

Ի դեպ, դեռևս օգոստոսին արդարադատության նախարար եղած ժամանակ վերջինս Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը Նիկոլ Փաշինյանի սրտով է, որը ժամանակին ասում էր, թե «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»:

Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա հենց նրա անունից է ԲԴԽ անդամների հետ «ինստրուկտաժ» արվել, որպեսզի կողմ քվեարկեն: Մեր տեղեկություններով, այս «բոլոլայի» արդյունքում բավական սրվել են Փաշինյանի ու ԲԴԽ նախագահի հարաբերությունները: Ի դեպ, ուշագրավ է, որ Փաշինյանի «սրտի» դատավորի ընտրության հետ կապված հատկապես մեծ աղմուկ են բարձրացրել, այսպես կոչված, «սորոսական» շրջանակները, որոնց առանձին միավորներ նույնիսկ պահանջ են ներկայացրել ՀՀ նախագահին՝ չհաստատել Մարտիրոսյանի թեկնածությունը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
17:36 Արսենի նպատակն էր փոփոխություններ բերել Ստեփանավանում․ Արթուր Միքայելյան
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև