Մամուլ 3 տարի առաջ - 08:16 25-11-2022

Ինչու են Հրաչյա Սարգսյանն ու Տիգրան Ավինյանը մեկնել Լեհաստան․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արարողակարգային կանոններ կան, որ այս իշխանությունների օրոք դադարել են գործելուց։ Օրինակ՝ եթե որեւէ միջոցառման մասնակցում է վարչապետը, ապա ԱԺ նախագահը չի մասնակցում։ Կամ՝ եթե նախարարը վարում է խորհրդակցությունը, փոխնախարարները չեն կարող խառնվել դրան։ Նույն տրամաբանության եւ էթիկայի շրջանակներում՝ չեն կարող նախարարն ու փոխնախարարները, քաղաքապետն ու փոխքաղաքապետերը միասին մեկնել գործուղման, մանավանդ՝ եթե այնտեղ երկրի համար ճակատագրական հարցեր չեն որոշվում։

Երեկ Երեւանի քաղաքապետարանից հաղորդեցին, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը եւ նորանշանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը MAN Truck & Bus SE ընկերության հրավերով մեկնել են Լեհաստանի Ստարախովիցե քաղաք։ Նրանց ուղեկցել է նաեւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը։ Պարզվում է՝ այս գործարանից մենք ավտոբուսներ ենք ձեռք բերելու, եւ երեւանյան պատվիրակության անդամները որոշել են անձամբ հետեւել մեզ համար արտադրված «առաջին ավտոբուսի հնարավորություններին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման