Մամուլ 3 տարի առաջ - 08:21 24-11-2022

ԱՀ Սահմանադրության նախագիծը հետ են ուղարկել լրամշակման․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ԱԺ նախագահին է վերադարձրել Սահմանադրության նախագիծը։ Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, նման որոշման պատճառ են հանդիսացել տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաեւ նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը «կարող է ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ»: «Հանրապետության նախագահը նախաձեռնելու է լրացուցիչ քաղաքական խորհրդակցություններ՝ սահմանադրական փոփոխությունների հետագա ընթացքի շուրջ»: Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է բացասական արձագանքների պատճառը, եւ ի՞նչ արձագանքներ են։ Տեղեկացանք, որ ԱԺ ուղարկված նախագծում ԱՀ օրենսդիրները փոփոխություն են առաջարկել Սահմանադրության 162-րդ հոդվածի առաջին մասում, որպեսզի միայն հանրաքվեով փոփոխության ենթարկվող գլուխներն ու հոդվածները փոփոխելու հնարավորությունն ընձեռվի Ազգային ժողովին։

Դիցուք՝ 1-3-րդ գլուխները, համաձայն որոնց՝ «Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: 2. Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: 3. Իշխանության յուրացումը հանցագործություն է» եւ այլն: Մեզ ասացին, որ նման փոփոխությունը բխում է ներկա իրավիճակից, քանի որ Արցախում 44-օրյա պատերազմից հետո ընտրություններ եւ հանրաքվեներ կազմակերպելը դժվար է։ Ուշագրավ է, որ ընդդիմության փոփոխած նախագիծը ներկայացվել էր ԱՀ Գերագույն դատարան: Դատարանի 17.11.2022թ. որոշմամբ նախագիծը ճանաչվել էր ԱՀ Սահմանադրությանը համապատասխանող։

Սակայն նախագիծն առաջին ընթերցում անցնելուց և Գերագույն դատարանի կողմից հաստատվելուց հետո սկսել են քննադատել այն, որ նոր նախագծով ժողովրդին զրկում են որոշումներ կայացնելու հնարավորությունից, սահմանափակում են հանրաքվեների միջոցով իր կամքն արտահայտելու իրավունքը: Ապա դատախազն ու ՄԻՊ- ն են եզրակացություններ ներկայացրել, որ ԱԺ լիազորությունները խիստ ավելացվել են, ժողովրդի որոշելիք հարցերը` կրճատվել: Եվ Արայիկ Հարությունյանը որոշել է վերջին պահին հետ կանչել Սահմանադրությունը` շտկելու այս խնդիրներր: Սա նշանակում է, որ նախապես ծրագրված ժամկետում հանրաքվե չի անցկացվի և Սահմանադրության նախագիծը սկսելու են գրել զրոյից, ինչը կտևի մի քանի ամիս»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման