Արտաքին 3 տարի առաջ - 11:23 23-11-2022

Հուլուսի Աքարը հայտնել է, որ Թուրքիայի ձեռք բերած S-400 համակարգերը պատրաստ են օգտագործման

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարայի կողմից Մոկսվայից գնված S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը պատրաստ են շահագործման։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Աքարն այս մասին ասել է՝ ելույթ ունենալով Թուրքիայի մեջլիսի պլանավորման և բյուջեի հանձնաժողովի անդամների առաջ։

Աքարն ընդգծել է, որ երկրի օդային տարածքին սպառնացող վտանգի դեպքում հակաօդային պաշտպանության համակարգերը կտեղակայվեն մեկ ժամվա ընթացքում։ «S-400 համակարգերը տեղում են և պատրաստ են կիրառության»,- ասել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Վերջինս նշել է, որ Թուրքիայի օդային տարածքի նկատմամբ վտանգ առաջանալու դեպքում Անկարան կտեղակայի S-400 համակարգը և կկիրառի այն այն բանից հետո, երբ որոշի, թե որտեղ է իրականացվելու հակաօդային պաշտպանությունը։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Անկարան ջանքեր է գործադրում ամերիկյան F-16 կործանիչներ ձեռք բերելու համար։ Նա միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ եթե գործարքը չկայանա, Անկարան այլ տարբերակներ ունի։

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 համակարգեր գնալուց հետո բավականին լարվել են այս երկրի հարաբերությունները ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակից Միացյալ Նահանգների հետ։ ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրից, ինչպես նաև խոչընդոտներ է ստեղծել Անկարային F-16 կործանիչներ մատակարարելու հարցում։


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել

Ձեզ գուցե հետաքրքրի