Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:11 19-11-2022

ՔՊ-ում անակնկալի են եկել Փաշինյանի հայտարարությունից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Քաղպայմանագիր» խմբակցությունում անակնկալի են եկել հինգշաբթի օրը Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած այն հայտարարությունից, թե ինքը դեռ 2021 թվականի հունվարին է ընդունել Ռուսաստանի առաջարկները։
Բանն այն է, որ ՔՊ փակ նիստերի ժամանակ Փաշինյանն անձամբ է կուսակիցներին հրահանգավորել՝ ընդդեմ Ռուսաստանի հայտարարություններ անել, եւ ոմանք անգամ բաց տեքստով հայտարարել են, թե Ռուսաստանը Հայաստանից Զանգեզուրի միջանցք է ուզում։ Եվ ընդամենը սեպտեմբերին «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ իր թերթում գրել է, թե «ինչ է ուզում Ռուսաստանը»։

ՔՊ-ականները մասնավոր զրույցներում տարակուսած ասում են․ «Տեսնես ի՜նչ կարգի է Պուտինը նեղել Փաշինյանին, որ նա ստիպված է 180 աստիճանով դիրքորոշում փոխել»։

Հիշեցնենք, որ Փաշինյանը ռուսական առաջարկի մասին լռելու վերաբերյալ ասել էր․ «Դրա մասին չեմ խոսել՝ զուտ կոռեկտությունից ելնելով, բայց․․․ շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, որ, այնուամենայնիվ, թեման պարզաբանելու հնարավորությունը մեզ ընձեռեց, եւ եթե մեր կառավարության դիրքորոշումը խուսափողական է, մենք, ըստ էության, էսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել»։

Թե երբվանից է Արցախի եւ Հայաստանի շահերից բխող թեմաներով խոսելը դարձել ոչ կոռեկտ, պարզ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
23:01 Բիզնեսս վաճառում եմ, միլիոնների վնաս եմ կրել, արտահանում չկա. գործարար
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան