Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:09 12-11-2022

ՔՊ-ի սրտի օլիգարխի բիզնեսը ծաղկում է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այս տարվա փետրվարին մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն փելես» հյուրանոցը ձեռք բերեց նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը` 5 միլիարդ դրամով: Հետո մի քանի անգամ էլ այս անձի անունը հնչեց` Հովիկ Աբրահամյանին պատկանող Մոնումենտի դղյակի մութ գործարքի առնչությամբ, երբ ակնհայտ էր, որ գույքը փրկում են պետական բռնագրավումից: Մի անգամ էլ Լուսակերտի ֆաբրիկան հայտարարեց, որ Նալբանդյանը դեմպինգ է անում` ձվի գինը հասցրել է 25 դրամի, որ ձվի-հավի բիզնեսը խլի, եւ իր «Շիրակ» թռչնաֆաբրիկան դառնա գերիշխող: Իսկ երեկ Եղվարդ համայնքում նրան պատկանող համակցված կերերի գործարանի բացումն էր, որին ներկա էր նաեւ Նիկոլ Փաշինյանը` իր շքախմբով։

Դեռ «Գոլդեն փելեսի» գործարքի ժամանակ տեղեկություններ տարածվեցին, որ այն Նալբանդյանը ձեռք է բերել վարկային միջոցների հաշվին՝ բանկերից պարտք վերցնելով։ Մինչեւ բիզնես-ոլորտ մտնելը Նարեկ Նալբանդյանը սովորական քննիչ է եղել եւ սերտ կապեր է ունեցել նախորդ իշխանությունների հետ։

Ուշագրավ էր, սակայն, որ երեկ կառավարության տարածած հաղորդագրության մեջ չէր հիշատակվում փաշինյանական օլիգարխի անունը՝ նշել էին «գործարանի ղեկավարները», թեպետ լուսանկարներում երեւում է, թե ինչպես է թմբլիկ երիտասարդը կրնկակոխ ուղեկցում վարչապետին: «Գործարանի ղեկավարները վարչապետին տեղեկացրել են, որ ներդրվել է ավելի քան 7 մլրդ դրամ, եւ ստեղծվել է 100-ից ավելի նոր աշխատատեղ»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան