«Առավոտ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի յուրաքանչյուր նստաշրջանի աշխատանքների մեկնարկից առաջ կարեւոր քննարկման թեմա է դառնում ընդդիմադիր խմբակցությունների մասնակցության հարցը: Այն բանից հետո, երբ մամուլի տարբեր միջոցներ հայտնում են, որ ընդդիմադիր այս խմբակցությունը որոշել է մասնակցել, իսկ մյուսը՝ ոչ, մեկնաբանությունների թոհուբոհ է սկսվում:
Ինչպես քաղաքական ցանկացած գործընթաց, այնպես էլ խորհրդարան վերադառնալը չպետք է լինի ինքնանպատակ: Կարեւորն այն է, թե քաղաքական ուժերն ինչ խնդիր են դրել, քաղաքական ինչ գործընթացներ են մտադիր առաջ մղել, եւ առհասարակ, քաղաքական օրակարգ թելադրելու մտադրություն եւ ունակություն ունե՞ն, թե՝ ոչ: Ընդդիմադիրները կարողանո՞ւմ են իշխանությանը պարտադրել քաղաքական օրակարգ, պահանջներ ներկայացնել՝ հասարակական ճնշմամբ ու իշխանության այս կամ այն ծրագիրը խափանել: Իհարկե՝ ոչ, մեր ընդդիմությանը դա չի հաջողվել ու դժվար թե հաջողվի մոտ ապագայում:
Ընտրություններով խորհրդարան մտած ուժերի գործունեության հիմնական վայրը՝ աշխատավայրը, խորհրդարանն է, նրանք իրենց գործունեությունը, քաղաքական գործընթացներն այս մարմնի միջոցով պետք է իրականացնեն: Բոյկոտը նույնպես տարբերակ է, բայց եթե կա նպատակ, մարտավարություն, ռազմավարություն՝ ինչ-ինչ նպատակի հասնելու ճանապարհին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։