Ներքին 3 տարի առաջ - 19:57 11-11-2022

Մեզ առաջարկվող պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի մասին է․ Խ Հարությունյան

Նոյեմբերի 8-ին Ալիևի հնչեցրած հայտարարություններն ու հոխորտանքն անհիմն չեն։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Եթե նա տեսնում է, որ կարող է ռազմական գործողություններ կամ օպերացիա կազմակերպելու միջոցով, առանց լուրջ դիմադրության արժանանալու՝ բացառությամբ սեպտեմբերի 13-ի իրադարձությունների, Սև լիճը վերցնել քայլելով, Իշխանասարում իր դիրքերն ամրապնդել, նույնիսկ առանց որևէ կրակոցի, ապա նման հոխորտանքն իրենց կարծիքով միանգամայն հիմնավորված է։ Սա իրողություն է։ Հետևաբար, Ադրբեջանը, որ այսօր, ըստ էության, Հայաստանի անվտանգությունն ուղղակի խոցելի է դարձրել, իր սողացող օկուպացիան իրականացնելու արդյունքում՝ կարող է այդպիսի հոխորտանք անել։ Նա կարող է ասել՝ գիտե՞ք, ես 44-օրյա պատերազմում ապացուցեցի, որ ամենահզորն եմ, ամենաուժեղն եմ․․․ »,- ասաց նա։

Խոսրով Հարությունյանի խոսքով՝ Ալիևն այդ հոխորտանքը հնչեցում է ո՛չ միայն Հայաստանի նկատմամբ։ Ըստ նրա՝ այդ քաղաքականությունը նա բանեցնում է նաև Իրանի և Ռուսատանի նկատմամբ։

«Տպավորություն է, որ այդ մարդն իրեն պատկերացնում է աշխարհի ամենաազդեցիկ ղեկավարներից մեկը։ Ես առիթ եմ ունեցել ասելու, որ Ալիևը, որպես պետական ու քաղաքական գործիչ, իր հաջողությունների համար հասունացած չէր։ Նա այսօր էլ հասունացած չէ։ Այդուհանդերձ, Ալիևի այս վարքը նաև ճնշման միջոց է, որով փորձում է հասնել իր համար ցանկալի պայմաններով «Խաղաղության պայմանագրի» կնքմանը։ Ընդ որում, այդ պայմանագիրը չի լինելու խաղաղության մասին։ Մեզ իր կողմից առաջարկվող պայմաններով պայմանագիրը լինելու է Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի մասին, որովհետև, այդ պայմանագրում արձանագրվելու է, որ Հայաստանը 30 տարի շարունակ օկուպացրել էր Ադրբեջանի տարածքները։ Հետևաբար, Ադրբեջանը իրավասու կլինի Հայաստանից պահանջել նաև ռեպառացիաներ, կոնտրիբուցիաներ, տարածք, գումարներ, ռազմական կարողությունների սահմանափակում և այլն»,- ասաց նա։

Խոսրով Հարությունյանն այս առումով հիշեցրեց միջազգային պրակտիկայում արձանագրված ամենահայտնի դեպքերից մեկը։

«Չմոռանանք, որ դեռևս 2-րդ Համաշխարհային պատերազմից հետո պարտված Գերմանիային պարտադրեցին, ու նա սկսեց գումարներ վճարել։ Մինչև, կարծեմ, 2010- 2012 թվականները նրանք վճարում էին Իսրայելին։ Իսկ ի՞նչ եք կարծում, Հայաստանը կարո՞ղ է «վերին արտի ցորենն է»։ Իհարկե ոչ։ Պայմանագիրը կնքեցինք՝ մեզ էլ են պարտադրելու»,- վստահություն հայտնեց նա։

Ըստ Խոսրով Հարությունյանի՝ անհիմն ու պատահական չէ նաև այդ պայմանագիրը կնքելու գործընթացն իրականացելու՝ Ալիևի շտապողականությունը։

«Նա գիտակցում է, որ տարածաշրջանում հնարավոր են ամենատարբեր զարգացումներ։ Ուստի, անթաքույց ձգտում է 44-օրյա պատերազմի արդյունքում արձանագրած իր ռազմական հաջողություններն ինչ-որ ձևով կապիտալզացիայի ենթարկել որևէ պայմանագրում արտացոլելու միջոցով։ Նա գիտակցում է, որ վաղն այդպիսի հնարավորություն կարող է այլևս չունենալ։ Ո՞վ ասաց, որ ուժերի ներկա հարաբերակցությունն անընդհատ այդպես էլ կմնա։ Իհարկե ոչ։ Տեսնում ենք, թե տարածաշրջանն աշխարհաքաղաքական ազդեցությունների կոնֆիգուրացիաների ինչպիսի դինամիկ փոփոխությունների է ենթարկվում։ Իսկ ո՞վ ասաց, որ Ադրբեջանի կարևորությունն այդպես էլ կմնա՝ աշխարհի խոշոր խաղացողների համար։ Մենք չենք կարող ասել։ Դրա համար էլ Ալիևը շտապում է»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
13:40 Ի՞նչ անել, որ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելն ինֆարկտի բուն չդառնան. Աննա Հակոբյան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան

Ձեզ գուցե հետաքրքրի