Ներքին 3 տարի առաջ - 22:46 10-11-2022

ՎԻՎԱ բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել են Արցախի առողջապահական համակարգին վերաբերող հարցեր

Նոյեմբերի 10-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ընդունել է «Բժիշկներն ու կամավորները՝ Հայաստանի» («ВИВА. Врачи и Волонтеры – Армении») բարեգործական հիմնադրամի ղեկավար Տատյանա Օգանեսյանին և հիմնադրամի անդամ Վիկտոր Միխայլովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ հետագա համագործակցության և հնարավոր նոր նախաձեռնությունների իրականացման ու ամրապնդման շուրջ։

Նախարար Մ․ Հայրիյանը իր երախտագիտությունն է հայտնել հյուրերին հիմնադրամի կողմից կատարված աշխատանքների և ողջ ներուժով արցախցու կողքին լինելու և աջակցելու համար և հավելել, որ ուրախ է կրկին անգամ նրանց տեսնել Արցախում: Տատյանա Օգանեսյանը իր հերթին ներկայացրել է ծրագրի շրջանակներում պարբերաբար Ռուսաստանի Դաշնությունից Արցախ այցելող բժիշկների գործունեությունը, ինչպես նաև Արցախից ՌԴ մեկնող մասնագետների վերապատրաստման աշխատանքները և հավաստիարցրել, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։

Հիշեցնենք, որ հիմնադրամը ստեղծվել է 2016թ., որի նպատակն է Հայաստանի ու Արցախի հիվանդանոցները դեղորայքով և բժշկական սարքավորումներով համալրելու, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման գործին աջակցելու համար:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ