Արդարադատության նախարարի հարցում դեռ չեն կողմնորոշվել. ովքեր են թեկնածուները. Ժողովուրդ
copy image url

Արդարադատության նախարարի հարցում դեռ չեն կողմնորոշվել. ովքեր են թեկնածուները. Ժողովուրդ

Մամուլ 2 տարի առաջ - 08:28 10-11-2022
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ՀՀ արդարադատության նախարարությունը ղեկավար չունի: Նախկին նախարար Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց հոկտեմբերի 5-ին, ապա Ազգային ժողովի կողմից ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, հետո՝ նախագահ: Այդ օրվանից մինչեւ հիմա նախարարությունը ղեկավարվում է պաշտոնակատար Գրիգոր Մինասյանի կողմից:

Սկզբնական շրջանում տեղեկություններ էին տարածվել, թե հենց Գրիգոր Մինասյանն էլ կնշանակվի նախարար, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, կարծես թե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում իրավիճակ է փոխվել, եւ ղեկավար կազմի թվում կա հատված, որն այնքան էլ կողմ չէ, որ Գրիգոր Մինասյանը նշանակվի արդարադատության նախարարի պաշտոնում՝ նրան համարելով նախկինների հետ կապ ունեցող: Մի մասն էլ հակված է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին տեսնել այդ պաշտոնում:

Կուսակցության ներսում այս հարցում այլակարծություն եւ տարբեր տրամադրություններ կան. մի մասը փորձում է համոզել, որ Մինասյանն է լավագույն թեկնածուն, մի մասն էլ թե՝ Վարդանյանը: Ի վերջո, ինչպես կավարտվեն քննարկումները, եւ ինչ որոշում կկայացվի, դեռ վաղ է ասել, սակայն փաստ է՝ նախկին նախարարի հրաժարականից մինչեւ այժմ նոր նշանակում այդպես էլ չի կատարվել Նիկոլ Փաշինյանի կողմից:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

12:30 Փաշինյանն էլ, Ալեն Սիմոնյանն էլ, կառավարության անդամներն էլ չեն հետևում Սահմանադրության պահանջներին. հարցում
11:42 Վեր են ընկնում, ձեռ ու ոտ կոտրում, խայտառակ վիճակ ա. ալավերդցի
11:26 Արամ Սարգսյանի կուսակիցը օրվա հացը աշխատող շինարարներին խաբում, քցում է. Չախոյան
15:07 ՀՀ-ում «անցանկալի անձանց» ցուցակը կազմվում է Անկարայում. քաղաքագետ
14:21 Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի պատճառով․ Զարեհ Սինանյանի հայրը՝ Բաքվում հայ գերիների մասին
00:40 Կեսգիշերն անց 3-րդ մասում հրավառություն է
13:39 Փաշինյանը ոչ առաջին, ոչ էլ վերջին ավտոկրատ բռնակալն է, ով մնացել է իր սկսած խաղի փլատակների տակ. Մարտիրոսյան
09:05 Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ. էլ որտեղ է զգացվել
14:51 Եկեղեցու և բարերարների այս «պոռթկումը» պատմական Հայաստանի վկայությունն է, որից մենք փորձում ենք ձերբազատվել. Թորոսյան
11:03 Տապալված ծառեր և սյուներ, վնասված տանիքներ. քամին ավերածություններ է առաջացրել Երևանում և մարզերում