Վերևները չեն կարողանում, ներքևները չեն ուզում․ Ազատ Արշակյան
copy image url

Վերևները չեն կարողանում, ներքևները չեն ուզում․ Ազատ Արշակյան

Ներքին 2 տարի առաջ - 22:47 09-11-2022
Ֆակտոր թիվիի հյուրը ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն է։ Հարցազրույցի ընթացքում Արշակյանը խոսել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի և դրան հաջորդած իրադարձությունների մասին։

«Ընդհանրապես անհնար ոչինչ չկա․ ջանքերի, ընդունակությունների շնորհիվ կարելի է ամեն ինչից էլ խուսափել, քաղաքական աղետներից կարելի է խուսափել, բայց դա իդեալական վիճակում, իսկ կյանքը իդեալական չի։ Մենք պետք է մտածենք, թե ինչ չափով կարելի էր մեղմացնել հարվածը։ Ես ֆատալիստ չեմ, ուզում եմ ասել՝ արդեն երկու տարի անց՝ այսօր, մենք կարող ենք ասել, որ դա նախավարժանք էր տարածաշրջանում ուժերի պայքարի դուրս եկած գերհզոր պետությունների կամ համակարգերի նախավարժանքն էր։ Մի փոքր պատերազմ էր՝ համեմատած ուկրաինական պատերազմի հետ, որտեղ երկու կողմից մասնակցում է մոտավորապես երեքից չորս հարյուր հազար զինվորական, եթե գումարում ես, մոտենում է միլիոնի»։

Արշակյանը համոզմունք հայտնեց, որ հեղափոխական այլընտրանք է առաջանում, երբ վերևները չեն կարողանում, ներքևները չեն ուզում։ Նշեց նաև, որ այս ամենը սեքսիստական է հնչում, երբ կիսատ է ասվում։

Արշակյանը վստահություն հայտնեց, որ երբ հեղափոխական այլընտրանքը հանում են, հարց է առաջանում՝ մենք ունե՞նք, թե՞ ոչ անվտանգության այլընտրանք։

«Հիմա ռուսական բանակը, որ սպառեց իր ժամկետը, պայմանագիրը նույնպես նվաստ պայմանագիր է Ռուսաստանի համար, երբ Ադրբեջանը ուզենա, եթե ուզենա, ռուսական բանակը կմնա, եթե չուզենա, չի մնա։ Դա մեր համար ական է։ Այսինքն, ականապատված ենք մենք։ Այդպիսի պայմանագիր որևէ ինքնասիրություն ունեցող մարդը չէր ստորագրի»,- ասաց Արշակյանը։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին