Բաստիոն 1 տարի առաջ - 21:30 16-10-2025

Բաստիոն. Մեզ պետք է սահմանադրական միապետություն. Ազատ Արշակյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ՀՀ ԳԽ պատգամավոր, խորհրդահայ դիսիդենտ Ազատ Արշակյանին:

Նրա հետ քննարկել ենք մի շարք ուշագրավ հարցեր, մասնավորապես՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, թե ոչ. ըստ մեր հյուրի՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, քանի որ Հայաստանն ըստ էության ժողովրդավարական երկիր է:

Ազատ Արշակյանը Սամվել Կարապետյանի, Միքայել և Բագրատ Սրբազանների հայտարարությունները համարում է պետական հանցագործության փորձ, ծրագիր՝ միանգամայն արդարացի համարելով նրանց կալանավորումը, քանի որ Հայաստանում պետք է արգելվի հակապետական քարոզչությունը:

Ազատ Արշակյանը պատմում է, որ Սամվել Կարապետյանը գրավ է դրել իր ունեցվածքը և բանտից ազատել Ռոբերտ Քոչարյանին, որը մեղադրվում էր Մարտի 1-ը կազմակերպելու մեջ:

Վերջինս Նիկոլ Փաշինյանին մեղադրում է անգործության և չափազանց մեղմ լինելու մեջ. հարցին՝ լինելով Անկախության հռչակագրի կազմողներից մեկը, ինչպես կարող է պաշտպանել մի մարդու, որը փորձում է չեղյալ համարել այն, Ազատ Արշակյանը կարծիք հայտնեց, որ նոր սահմանադրությունով պետք է նոր հանրապետություն հռչակել, կարծում է, որ պետք է սահմանադրական միապետություն լինի Հայաստանում՝ այդկերպ վերականգնելու մեր ինքնությունը:

Քննարկվեց նաև այն հարցը, թե իսկապես Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի Եվրոպա. հյուրի կարծիքով՝ մենք գնում ենք դեպի ԵՄ, քանի որ օրենքն է պարտադրում այդպես:

Անդրադարձ է եղել նաև մի շարք այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին