Պանամայում 7,6 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրագիտության ինստիտուտի տեղեկությունների համաձայն՝ մագնիտուդը կազմել է 7,9։
Որոշ տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պանամայի մայրաքաղաքից 213 կմ դեպի հարավ-արևմուտք և Մարակասաս փոքր քաղաքից 26 կմ հեռավորության վրա։
Օջախը գտնվել է մոտ 10 կմ խորության վրա։
Երկրի տարբեր քաղաքների բնակիչներ հայտնել են ուժգին ցնցումների մասին, շատ վայրերում տարհանում է հայտարարվել։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին հաղորդումներ դեռևս չեն ստացվել։
Տեսանյութ: