Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 10:56 06-11-2022

Իրանը պաշտոնապես հաստատել է, որ ռուս-ուկրաինական պատերազմից առաջ Ռուսաստանին անօդաչուներ է մատակարարել

Իրանն առաջին անգամ հաստատել է, որ Ռուսաստանին մատակարարել է անօդաչուներ։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի խոսքը փոխանցում է Reuters գործակալությունը։

Երկրի գլխավոր դիվանագետը հայտնել է, որ Թեհրանը Մոսկվային մատակարարել է «փոքր քանակով անօդաչուներ», իսկ մատակարարումն իրականացվել է ռուս–ուկրաինական պատերազմից մի քանի ամիս առաջ։

Աբդոլլահիանը նաև ընդգծել է, որ Իրանը իրեն չի համարում Ուկրաինայում հակամարտության կողմ և որ եթե Թեհրանին ներկայացվեն պատերազմում անօդաչուների կիրառման ապացույցներ, երկիրը «անտարբեր չի մնա»։ Նա նշել է, որ Իրանն ու Ուկրաինան պայմանավորվածություն ունեն նման ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ։

Իրանի իշխանությունները նախկինում հերքել են այդ գործարքի մասին հայտարարությունները, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայի ԶՈւ-ն բազմիցս հայտնել է իրանական արտադրության անօդաչուների ոչնչացման մասին։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են