«Հրապարակ» թերթը գրում է․ «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սպիտակում՝ նոյեմբերի 29-ի ընտրությունների շեմին։ ՔՊ ցուցակը գլխավորող գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի դեմ են դուրս եկել նրա ենթակաները՝ տեղակալը եւ վարչական ղեկավարները։
Թեկնածուն՝ Համլետ Մազմանյանը, եղել է Սպիտակի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, հետո` որպես անկուսակցական. 3 տարի առաջ ՔՊ-ն նրան հեռացրել է՝ համայնքապետի հետ սուր հակասությունների պատճառով:
Ուշագրավ է, սակայն, որ Մազմանյանն առաջադրվել է Փաշինյանին աջակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով, որի նախագահը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սիմոն Պետրոսյանն է: Մազմանյանը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» շարժման կոմիտեի անդամ է, ստացվում է՝ Աննա Հակոբյանի աշխատողը ձեռնոց է նետում Փաշինյանի ուժին։ Թեեւ չի բացառվում, որ ՔՊ-ն կրկնում է Ստեփանավանի սցենարը` ով հաղթի, կմտնի «ՔՊ-ի տակ»:
--
««Ժողովուրդ» թերթը տեղեկացել է, որ հինգշաբթի օրը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսվում է քննարկել Շաքիի աղմկահարույց դեպքը, որի ժամանակ ադրբեջանցի զինված անձը կարողացել էր ներխուժել հայկական տուն, ծեծի ենթարկել կնոջը, իսկ ոստիկանությունը չէր կարողացել ժամանակին կանխել տեղի ունենալիքը։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ քննարկումը հնարավոր է անցկացվի փակ ձևաչափով՝ հաշվի առնելով Ազգային անվտանգության ծառայության հետ կապված հարցերը։ Ակնկալվում է, որ պատգամավորները փակ նիստի ընթացքում հարցեր կուղղեն իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ դեպքի մանրամասները պարզելու և տեղի ունեցածի վերաբերյալ պատասխաններ ստանալու նպատակով։
--
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ավարտվել են նաեւ բուհերի հեռակա ուսուցման միասնական քննությունները, ու հայտնի են ընդունելության արդյունքները:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանին գերակա ագրարային 14 մասնագիտության գծով կառավարությունը հատկացրել էր 662 տեղ: Միասնական ընդունելության քննությունների արդյունքում համալսարան է ընդունվել ընդամենը 10 դիմորդ, այսինքն` համալրվել է հատկացված տեղերի 1,5 տոկոսը: Գերակա 14 մասնագիտությունից 4-ում ուսանող ընդհանրապես չի ընդունվել, 3-ում ընդունվել է մեկական, իսկ 2-ում՝ երկուական դիմորդ:
--
Եվրոպական երկրները պետք է ռուսական էլիտայի ազդեցիկ անդամներին առաջարկեն Վլադիմիր Պուտինին աջակցելու այլընտրանք՝ Պուտինի շրջապատում պառակտում առաջացնելու համար,- նոյեմբերի 3-ին, Բրյուսելում գումարված Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի համաժողովում հայտարարել է հասարակական գործիչ Միխայիլ Խոդորկովսկին։ Գրում է Deutsche Welle-ն։
Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի երկօրյա համաժողովը տեղի է ունենում Բրյուսելում նոյեմբերի 3-4-ը և նվիրված է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի ավարտի սցենարներին: Ծրագիրը ներառում է նաև պատժամիջոցների, միջուկային ռիսկերի և Պուտինի դատավարության հնարավորության վերաբերյալ քննարկումներ:
--