Ներքին 3 տարի առաջ - 10:36 02-11-2022

Վարուժան Ներսեսյանը ՄԹ Համայնքների պալատի պաշտոնյայի ուշադրությունը հրավիրել է հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի վրա

Նոյեմբերի 1-ին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ Համայնքների պալատի Պաշտպանության ընտրված հանձնաժողովի նախագահ Թոբիաս Էլվուդի հետ, հայտնում է ՄԹ-ում ՀՀ դեսպանությունը:

Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգության մարտահրավերները՝ նշելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ազդեցությունը և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից Ադրբեջանի զիված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։

Դեսպանը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին՝ որպես պատանդ պահելու շարունակական օգտագործումը՝ խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Բացի դանից, դեսպանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի վրա՝ նշելով անզեն զինվորների արտադատական սպանության վերջին օրինակը։

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
20:48 Մի՛ լռեք, մի՛ վախեցեք. անտարբերությունը հավասարազոր է բռնապետության գարշահոտ ճահճում խեղդվելուն

Ձեզ գուցե հետաքրքրի