Մամուլ 3 տարի առաջ - 08:20 01-11-2022

ՔՊ-ականները ծանր են տարել Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ոչ միանշանակ է ընդունել, ընկալել ու վերլուծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքը:
Արցախը հանձնելու պատրաստ Փաշինյանի թիմին առավել ոչ թե խորհրդարանի կողմից ընդունված հայտարարությունն է հուզել (ինչն, ի դեպ, առանց էմոցիաների էր ու կոռեկտ), այլ բազմահազարանոց ցույցն ու արցախցիների՝ Ռուսաստանի ներկայությունն իրենց մոտ ավելացնելու տրամադրվածությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավորներից ոմանք անկեղծացան, թե դա, ասես, Հայաստանից դժգոհելու ու վիզը դեպի Ռուսաստան ծռելու մասին հավաք էր: «Բայց եթե Հայաստանից աջակցություն չլիներ, կամ, օրինակ, ՀՀ-ն Արցախում տներ չկառուցեր (ի դեպ, հաճախ Արցախում մեծ թափով շինարարություն ենք անում՝ ՀՀ-ում տներ չկառուցելու հաշվին), ապա ի՞նչ էր լինելու այնտեղ. պարզապես մարդ չէր մնալու: Ուղղակի կարելի է գնահատել այդ ամենը»,- նեղսրտած ասաց մեր զրուցակիցը:

Մեկ այլ ՔՊ-ական էլ նշեց, որ հանրահավաքն այն բանի արձանագրումն էր, որ ցանկացած հարց, Արցախի ցանկացած կարգավիճակ պետք է քննարկել ու ընդունել Արցախի անմիջական մասնակցությամբ: «Ի վերջո աշխարհը տեսավ, որ այնտեղ ապրող մարդիկ իրենց ասելիքն ունեն ու ունեն ինքնորոշման իրենց իրավունքը: Բայց մեզ համար կարեւոր է այն, որ Արցախի հարցը տարանջատվի Հայաստան-Ադրբեջան հարցից, որովհետեւ Արցախի հարցում մեծ դերակատարում ունեն ռուս խաղաղապահներն ու ՌԴ-ն, ինչը չպետք է խառնել ՀՀ-Ադրբեջան հարցերի հետ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է «խաղաղության պայմանագրի», այսպես ասած, ռուսաստանյան ու եվրոպական տարբերակներին, ապա այստեղ եւս ՔՊ-ականների տեսակետները տարբեր են: Մի մասը Վաշինգտոնի առաջարկներին է կողմ, մյուս մասը՝ Մոսկվայի:
«Հարցն այն է, սակայն, թե Մոսկվայի առաջարկներն ինչքանով են ընդունելի Ադրբեջանի համար: Թե չէ մենք, այո, պատրաստ ենք քննարկել ու ստորագրել Պուտինի առաջարկներով ներկայացված «խաղաղության պայմանագիրը»,- նշեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, ՔՊ-ականները մեծամասամբ չեն համարձակվում հրապարակավ խոսել այս թեմաներով. Նիկոլ Փաշինյանն արգելել է: Միայն հաշված թվով ՔՊ-ականներ են խոսում՝ մի քանի ԶԼՄ-ների հարթակներում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
12:53 Ձայնը վերջին ամիսներին չկար, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում. Մանե Գրիգորյանի խոստովանությունը
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
17:25 Միտում չկա․ 44-օրյայի հերոսի նկարը մաքրվել է բարեկարգման ծրագրի շրջանակում