Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին Ներքին 4 տարի առաջ - 18:18 31-10-2022

Ինչ ռոմանտիկ ես, Գառնի՛կ. համացանցը քննարկում է Փաշինյան-Պուտին նկարը

Այժմ ՌԴ Սոչի քաղաքում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հանդիպումը։ Մինչ այդ հանդիպումը՝ նկար է հրապարակվել պաշտոնական էջերով, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպես է ՌԴ նախագահն անձրևանոցը պահել վարչապետի գլխին, ինչն էլ համացանցում տարբեր քննարկումների առիթ է հանդիսացել։

Oragir.News-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը։

Ավագանու նախկին անդամ Վահե Գևորգյանն իր էջում գրել է. «Բառիս բուն իմաստով՝ Ռուսաստանի հովանու ներքո»:



Ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Մամուլյանը գրել է. «Varcapete nuynn e mnace, miayn zontik brnoxn e poxvel»։



Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր էջում գրել է. «Ինչ ռոմանտիկ ես, Գառնիկ․․․Ըհն, էս էլ վերջապես մեր երկողմ/ՀԱՊԿ-ային անվտանգության հովանոցը։ Վերջապես չափսերը տեսանք... Տնաշենները, բա ուզում եք Սյունիքն ու Արցախն էլ տակը տեղավորվեն»։



Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի խաչատրյանը գրել է. «Սեր չկա, տեղ չկա»։



Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Ադամյանն իր էջում գրել է «Խզբզանքների ու շվիշտոկների «արևմտամետ» վարչապետը կրեմլի մարդասպանի հովանոցի տակ: Մյուս անգամ կզմալյանին էլ հետն ա տանելու, որ պյուծինի զոնտիկը բռնի», այնուհետև հավելել «Tigran Khzmalyan, կզմալյան, մյուս անգամ քեզ էլ հետը կտանի, որ պյուծինի զոնտիկը բռնող լինի»։



Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Թադևոսյանը գրել է. «Love is love»:



Լրագրող Վովա Հակոբյանը նկար է հրապարակել․



Ռեժիսոր Սարգիս Մնոյանը գրել է. «Есть я и ты, а всё, что кроме. Легко исправить с помощь зонта»։



Գրող, լրագրող Լիզա Ճաղարյանը գրել է. « - Հնազա՞նդ ես, որդյակս։
– Հնազանդ եմ, տեր իմ»։




Լրագրող Նաիրի Հոխիկյանը, անդրադառնալով հանդիպմանը, ծաղրանկար էր հրապարակել։



Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն էլ հրապարակել էր լուսանկարը՝ գրելով․ «ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ»։