Արտաքին 3 տարի առաջ - 16:48 28-10-2022

Պաշտոնական Թեհրանը դատապարտում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների լռությունը

Իրանի Իսլամական Հանրապետության Մարդու իրավունքների գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ, որում քննադատել է միջազգային կազմակերպություններին և որոշ օտարերկրյա պետություններին՝ ողբերգության առնչությամբ լռություն պահպանելու համար: Այս մասին տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը։

Տարածված հայտարարության համաձայն՝ զինված ահաբեկիչը մտել է Շահ Չերախի դամբարան և սկսել կրակել ուխտավորների և հավատացյալների վրա։ Հարձակման հետևանքով 13 մարդ մահացել է, 30-ը՝ վիրավորվել՝ այդ թվում նաև կանայք և երեխաներ։

Հաղորդվում է, որ սրբավայրի նկատմաբ իրականացված հարձակումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է, և հանցագործները, ինչպես նաև հարձակման հետևում կանգնած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։

«Միջազգային հանրության, հատկապես այն պետությունների լռությունը, որոնք հավակնում են լինել մարդու իրավունքների պաշտպան, երբ խոսքը վերաբերում է Իրանում ահաբեկչությանը, վկայում է ահաբեկչական գործողություններին հակազդելու խտրականության մասին։ Նման նողկալի գործողությունները լավի և վատի բաժանելը խրախուսում է ահաբեկիչներին շարունակել իրենց հանցագործությունները: Ամբողջ աշխարհում կառավարություններն ու միջազգային կազմակերպությունները, որոնք անտեսում են Իրանում ավելի քան 17000 անմեղ մարդկանց սպանելը և նույնիսկ նրանց համաներում են շնորհում, համարվում են ահաբեկչության քարոզիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Խորհուրդը նաև հիշեցրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտել է Շիրազում տեղի ունեցած ահաբեկչությունը։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել