Ներքին 4 տարի առաջ - 14:44 28-10-2022

Ասֆալտը չի դիմանում, լավ որակի ասֆալտ արեք՝ դիմանա․ նոր նախագիծը նոր թանկացումների կհանգեցնի

Ինչպես հայտնի է, առաջիկայում նախատեսվում է պետական ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն քաշը գերազանցող բեռներ փոխադրելու համար տուգանքի չափը մեծացնել։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանում ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը։

Գործող կարգավորումներով՝ թույլատրելի զանգվածը կգերազանցվի 1 տոննայով, թե 5 տոննայով, պատասխանատվության միջոցը նույնն է՝ 200 հազար դրամ, չնայած ճանապարհին հասցվող վնասը անհամեմատ տարբեր է։

Նախատեսվում է իրավախախտմանը և ճանապարհին հասցված վնասին համապատասխան պատասխանատվության միջոց կիրառել, ըստ այդմ՝ մինչև 1 տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար՝ 200 հազար դրամ: Այսինքն՝ որքան շատ լինի բեռի քաշը, այնքան պատասխանատվության չափը մեծ է լինելու:

Նախագծի նպատակն, ըստ գործադիրի, արդարացիությունն է, ինչպես նաև ճանապարհներին հասցվող վնասի նվազեցումը։ Այս նախագիծը լուրջ մտահոգություններ է առաջացրել տնտեսվարողների շրջանում։

Մեր աղբյուրը պարզաբանում է, որ այս դեպքում բեռները Վրաստանից գալիս, Հայաստանում ստիպված պետք է բեռի չափը փոխեն, ինչը լրացուցիչ ծախս է եւ հանգեցնելու է նոր թանկացումների։

Մեր աղբյուրը նշեց, որ նման նախագիծ ներկայացնելու այն հիմնավորումը, թե ասֆալտը չի դիմանում, որեւէ քննադատության չի դիմանում՝ «լավ որակի ասֆալտ արեք, դիմանա»։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց