Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին Ավելին 4 տարի առաջ - 22:25 26-10-2022

Մոբայլ խաղեր մշակող AppQuantum-ը Հայաստանում գրասենյակ կբացի

Մոբայլ խաղեր ստեղծող AppQuantum-ը, լքելով Ռուսաստանը, իր մնացած աշխատակիցներին կտեղափոխի արտերկիր, այդ թվում՝ Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ֆորբս»-ը՝ վկայակոչելով ընկերության տարածած հայտարարությունը։Ռուսաստանում մնացած աշխատողները կտեղափոխվեն Կիպրոս և նոր լրացուցիչ գրասենյակներ Հայաստանում և Ղազախստանում։

«ՌԴ-ում AppQuantum-ի հետ կապված իրավաբանական անձինք չեն մնացել»,- ասվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

AppQuantum-ի աշխատակիցները, ովքեր կորոշեն տեղափոխվել մի երկիր, որտեղ ընկերությունը գրասենյակ չունի, կկարողանան շարունակել աշխատանքը հեռավար:

AppQuantum-ը հիմնադրվել է 2017թ.-ին: AppQuantum-ը հայտնի է Dragon Champions-ով, Gold & Goblinsո-ով և Idle Merger-ով: Այս ամիս AppQuantum-ը գործարկել է մոբայլ խաղերի մշակողների աջակցության ծրագիր: Նրանք կկարողանան ընկերությունից մինչև 1 մլն դոլարի ֆինանսական աջակցություն ստանալ զարգացման համար։