Ներքին 3 տարի առաջ - 16:33 26-10-2022

Այսպիսի գործողություններով Հայաստանը կանգնում է հեղինակազրկման ու անվտանգային խնդրի առաջ․ Գ․ Մանուկյան

Այս իշխանությունների գործողություններն այլևս ո՛չ միայն տրամաբանություն չունեն, այլև ամբողջությամբ հակասում են Հայաստանի և հայ ժողովրդի շահերին։

Oragir.news-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Անդրադառնալով ՌԴ ՊԵտդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Վոնստանտին Զատուլինին Հայաստանում պերսոնա նոն գրատա հայտարարելու փաստին։

«Դրա մեջ է մտնում նաև Զատուլինին նման կարգավիճակի մեջ դնելը։ Բայց էստեղ դեռ հարց է՝ պաշտոնապես ինչ հիմնավորմամբ է, ով է որոշում կայացրել»,- ասաց նա։

Իր խոսքով՝ այդ հարցով ինքն արդեն պատգամավորական հարցում է ուղարկել համապատասխան ատյաններ։

«Առաջինը հեռաձայնել եմ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետին, բայց նա խնդրեց իրենից որևէ մեկնաբանություն չվերցնել»,- ասաց պատգամավորը։

Իշխանությունների այսպիսի գործողություններն, ըստ Մանուկյանի, Հայաստանին կանգնեցնում են հեղինակազրկման ու անվտանգային խնդիրների առաջ։

«Նույնիսկ, դաշնակիների հետ հարաբերությունների ամբողջական ապականում»,-եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ