Երևան +19°
copy image url
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 18:01 15-06-2023

Ինչ խնդիրների առաջ են կանգնում ծնողները երեխաներին դպրոցում գրանցելիս

Առաջին դասարանցիների հայտագրման առաջին փուլը մեկնարկել է հունիսի 12-ից։ ԿԳՄՍՆ այս տարի ևս հայտագրման գործընթացն իրականացնում է ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով առաջին դասարանցիների էլեկտրոնային եղանակով հայտագրումից, ասաց, որ առաջին հայացքից հայտագրման այս ձևը առաջընթաց կարելի է համարել, բայց այն որոշակի բարդություններ է առաջացնում. «Շատ ծնողներ կոմպետենտ չեն էլեկտրանային գրանցման հարցում և անընդհատ սխալներ են թույլ տալիս և բարդություններ են առաջանում։ Նման շատ դժգոհություններ կան, սա առաջին խնդիրն է։

Երկրորդ խնդիրը տեխնիկական խնդիրների առաջացումն է։ Բոլոր ծնողները փորձում են իրենց երեխաներին գրանցել հենց այն պահին, երբ գրանցման գործընթացը սկսվում է, տեխնիկական ծանրաբեռնվածություն է լինում, և նույնը լինում է նաև գրանցման վերջին օրերին, քանի որ շատ ծնողները դա չեն հասցնում»,- նշեց Մխիթարյանը և ավելացրեց, որ նմանատիպ խնդիրներ շատ կան, և այս դեպքում կամ պետք է ծնողների գրագիտության մակարդակը այդ առումով բարձրացնել, որը շատ բարդ և երկարաժամկետ լուծելի խնդիր է, կամ եղած տարբերակին զուգահեռ պետք է օգտագործել նաև սովորական գրանցման հնարավորությունը։

Փորձագետը նկատեց, որ դպրոցներում առաջին դասարանցիներին գրանցելիս որևէ առավելություն չի տրվում տվյալ դպրոցին մոտ ապրող երեխաներին, ինչը թերություն է։

«Նույնիսկ ծայրամասերում բնակվողները կարողանում են իրենց երեխաներին կենտրոնում գրանցել, կամ հակառակը։ Ծնողները ձգտում են իրենց երեխաներին գրանցել այն դպրոցներում, որտեղ ծանոթներ ունեն կամ իրենք են սովորել, և սա բերում է լրացուցիչ մրցակցության։

Այստեղ շատ բարդություններ է առաջանում, քանի որ շատերն են ուզում իրենց երեխաներին «հեղինակություն ունեցող դպրոց» և «հեղինակություն ունեցող ուսուցչի» մոտ տանել»,- նկատեց կրթության փորձագետը։

Մխիթարյանը, խոսելով առկա մյուս խնդիրներից, նկատեց. «Դպրոցներում տեղերը սահմանափակ են, յուրաքանչյուր դպրոց չի կարող իր ունակություններից ավելի երեխա ընդունել և շատ ժամանակ տեղերը ուղղակի սպառվում են և մարդիկ, ովքեր ուզում էին իրենց երեխաներին իրենց տանը մոտ դպրոց տանել, ստացվում է այնպես, որ այդ դպրոցի բոլոր տեղերը սպառված են լինում և ծնողները ստիպված են լինում փնտրել այլ դպրոց»։

Դիտարկամանը, որ նման դեպքերում տեղին չի լինի առաջնահերթություն տալ այն երեխաներին ովքեր այդ դպրոցին մոտ են ապրում, կրթության փորձագետն արձագանքեց. «Նման առաջնահերթություն կա, եթե փոքր բնակավայր է, այնտեղ իրավիճակը հասկանալի է, բայց Երևանի պարագայում չգիտենք՝ դա ինչպես կազմակերպել, դրա համար նման խնդիրներ Երևանում և խոշոր քաղաքներում է առաջանում, գոնե սամանափակումներ պետք է լիներ, դպրոցին մոտիկ հասցեներին առավելություն տրվեր, որովհետև ստացվում է այնպես, որ դպրոցը կարող է լինել տվյալ երեխայի քթի տակ, բայց տեղերը լրանան և ծնողը ստիպված լինի երեխային տանել ավելի հեռու դպրոց՝ լրացուցիչ դժվարություններով»,- ասաց Մխիթարյանը և ավելացրեց, որ ցավոք սրտի, Երևանի մեջ և մեծ քաղաքներում գործընթացը այդ առումով դրական չէ։

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
22:48 Հավերժ 19․ Ոսկե Գևն այսօր կդառնար 23 տարեկան
18:50 Անգեղակոթում պայթյունից վիրավորված 14-ամյա տղայի վերջույթները վիրահատել են. մանրամասներ
22:24 Վաղը Շիրակի մարզից պարեկային ծառայողների կտեղափոխեն Կիրանց
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
22:30 Հանցագործություն․ ոստիկանները Կիրանցում մարդկանց տեղաշարժն ապօրինաբար են սահմանափակել
23:38 Ավտոմեքենաները «լողում են» Գյումրու փողոցներում
18:30 Ինչու են ոստիկաններն ԱԺԲ-ի անդամների նկատմամբ առավել դաժան․ Արա Պապյանի տեսակետը
19:25 Եթե իշխանությունը չփոխվի, ոչինչ չի փոխվի․ բազմաթիվ արցախցիներ արտագաղթում են
22:02 Հայաստանի ուժը կպատի՞․ Ալեն Սիմոնյան-Մարիա Զախարովա «գզվռտոցը» շարունակվում է

Ձեզ գուցե հետաքրքրի