Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:01 10-03-2023

Ծնողները, եթե վախենում են երեխաներին տանել պատվաստման, թող տանեն վախ բռնողի մոտ. պատվաստումը պարտադիր է

«Կարմրուկով վարակման դեպքերը գնալով ավելի են շատանում։ Շատ կարևոր է, որ մասսայական երեխաներին տանեն պատվաստումների, ու շատ կարևոր է , որ մինչև ցանավորումը չորս օր, ու ցանավորումիցումից հետո ևս չորս օր ևս՝ ծնողն իմանա, որ երեխան վարակիչ է, ու եթե ցանավորում չի լինում, հնարավոր է մանկապարտեզում կամ դպրոցում վարակվի, ինչի պատճառով էլ՝ գնալով շատանում է կարմրուկով վարակվելու քանակը։

Խնդիրն այն է, որ հակահամաճարակային մարմինները պետք է միջոցառումներ ձեռնարկեն, որ կորոնավիրուսի նույն պատմությունը չկրկնվի կարմրուկի հետ կապված։ Սա համապատասխան գերատեչության անելիքն է, իսկ ինչ վերաբերում է նրան, որ վախ կա, որ պոլիկլինիկաներում վարակվելու վտանգ կա, մարդիկ միանշանակ, իրենց երեխաներին պետք է տանեն պատվաստման», -Oragir.news-ի հետ զրույցում ասաց առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով՝ պլանային պատվաստումների պետք է տանեն իրենց երեխաներին բոլոր ծնողները.

«Եթե վախենում են պոլիկլինիկայում վարակվելուց՝ ինչ ասեմ, թող վախ բռնողի մոտ գնան։ Պատվաստվան ժամանակահատվածը մի հատը մեկ տարեկանն է, մյուսը՝ չորսից վեց տարեկանն է։ Հիմա կա պլանային պատվաստումներ ցուցակով, ո՞վ է մեղավոր, որ ծնողը չի տարել։ Այս հայկական բնավորության գիծը պետք է դադարեցնել, որ օրինակ պացիենտը բժշկի մոտ գնում է ուռուցքի չորրորդ ստադիայում ու վերջում մեղադրում են բժշկին, թե իր պատճառով է մահացել հիվանդը։ Պետք է սեփական առողղջության, եթեխայի առողջության համար պատասխանատվություն կրել։ Ես կոչ եմ անում, որ ծնողներն այդ պատասխանատվությյունն ունենան, քանի որ ծնող լինելը հեշտ է, ծնող դառնալն է դժվար»։

Հիշեցնենք, որ ԱՆ Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր.

«Այս պահին դեռ լոկալ բռնկման շրջանակից դուրս չենք եկել, բայց շաբաթվա վերջում բռնկման տենդենցի վերաբերյալ կունենանք հստակ պատկերացում»։

Անդրադառնալով Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի այն պնդմանը, որ կարմրուկի դեպքը բերվել է ոչ թե դրսից, այլ փոխանցվել է վարակված բուժաշխատողներից մեկի միջոցով, Ավանեսյանը ասաց, որ ասուլիսի ժամանակ ներկայացրել է ամբողջ համաճարակային հետազոտության արդյունքները։

«Վարակվածների մեծ մասը երեխաներ են, ունենք քաղաքացիներ, ովքեր ստացել են առաջին դեղաչափը, բայց վարակված են, նրանց վիճակը բավական լավ է»,- ասաց Ավանեսյանը։